
Զոհված զինծառայող Շեքսպիր Հակոբյանին հողին են հանձնել (լուսանկարներ)

Facebook-ի օգտատեր Նարեկ Միրզոյանը սոցցանցի իր էջում հրապարակել է հակառակորդի գնդակից զոհված զինծառայող Շեքսպիր Հակոբյանի հոգեհանգստի լուսանկարները և կատարել հետևյալ գրառումը.
«ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում փետրվարի 5-ին հրազենային վիրավորումից մահացած 25-ամյա ժամկետային զինծառայող Շեքսպիր Հակոբյանին այսօր՝ փետրվարի 8-ին, զինվորական կարգով հուղարկավորել են Ջերմուկի գերեզմանատանը:
Զինծառայողի հուղարկավորությանը ներկա են եղել Վայոց ձոր մարզպետ Հարություն Սարգսյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ՊՆ բարձրաստիճան զինվորականներ, ընկերներ, բարեկամներ, համաքաղաքացիներ:
Փառք ու պատիվ քեզ հերոս զինվոր»:
Լուսանկարները` Նարեկ Միրզոյանի: