Բաժիններ՝

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արտաշավանում, Վայքում, Կոտայքի մարզում, Վարդենյաց և Տիգրանաշենի լեռնանցքներում տեղում է ձյուն, Եղեգնաձորում և Աշտարակում` անձրև:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Ապարանում և Մեղրիում մառախուղ է, Գավառում և Ճամբարակում` քամի:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս