Բաժիններ՝

Նոր մանրամասներ` Գյումրիում կախված աղջկա մասին. news.am

Գյումրեցի 24-ամյա աղջիկը, որին այսօր՝ փետրվարի 8-ին, իրենց տան հյուրասենյակի պահարանից կախված էին գտել, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողուհի էր: Աղջկա համակուրսեցիներին պատահածը կասկածելի է թվում, նրանք չեն հավատում, թե նա ինքնասպան է եղել:

«Ինքն ուժեղ կամքի տեր անձնավորություն էր: Այնքան կյանքով լի աղջիկ էր, որ հնարավոր չէ՝ նման բան աներ: Նրա ուրախությունն ու ժպիտն անգամ իր նկարներում էին արտահայտված»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց աղջկա ընկերներուհիներից Արփինե Համբարյանը:

Աղջկա ընկերներից մեկն էլ NEWS.am-ին պատմեց, որ ամեն օր շփվել է նրա հետ, վերջին օրերին պահվածքում փոփոխություն չի նկատել, ավելին՝ աղջիկն իր ապագա պլանների մասին է խոսել. «Մենք ամեն օր շփվում էինք, խոսում դեսից-դենից, նա ամեն անգամ նոր նկար նկարելու մասին էր խոսում, ասում էր՝ ուզում է գունավոր նկարների հատուկ շարք ունենալ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս