Փետրվարի 11-ին, ժամը 13.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բուլղարական թաղամասի թիվ 45 տան մոտակայքում` կոշկակարի չգործող արհեստանոցում:
«Մենք կարծում ենք, որ հասարակության բոլոր հատվածներում, այդ թվում՝ կառավարության կողմից, դեռևս ավելին պետք է արվի, որպեսզի բարելավվեն միջազգային այս պայմանագրերի, մասնավորապես՝ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների իրագործման ցուցանիշները»:
«Կրթված, խելացի, շնորհալի երիտասարդ էր: Ամեն կողմից գովելի ընտանիք է, մայրը բուժքույր է, եղբայրն էլ այժմ ծառայության մեջ է: Դեպքից երկու օր առաջ մոր հետ երկու անգամ ընդհատումով խոսել է եւ հետո էլ էս դեպքը պատահեց»:
Միշտ հիացմունքով կարդացած եմ Ձեր հոդուածներն ու գիրքերը: Մանավանդ, որ շատ մօտէն հետևած և ուսումնասիրած եք սփյուռքի տարբեր շրջաններ, և Ձեր աշխատությունները մեծ տեղ գրաված են ցեղասպանության հարցով, ի մասնավորի՝ արխիվային և վկայություններ հավաքելու բնագավառին մեջ: Սակայն թույլ տվեք այս անգամ իմ հեղինակային իրավունքը պաշտպանել ու ընթերցողներին իրազեկել, որ 09/02/2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքին վրա, ինչպես նաև «Հորիզոն»-ի, «Երկիր»-ի մեջ լույս տեսած «Ողջ Մնացած Հայ Կիները Փրկուելու Համար Կ՚ամուսնանային Արաբներու Հետ…
«Մենք հենց հիմա պահանջում ենք, որ միջազգային դիտորդական առաքելությունները գան, քննեն այդ միջադեպը: Խոսքը ԵԱՀԿ առաքելության մասին է: Եթե փաստեր ունի Ադրբեջանը, թող ցանկացած փաստ ներկայացնի»:
Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև ապրիլի 15-ը տնային կալանքի տակ է թողել հայ ազդեցիկ գործարար Լևոն Հայրապետյանին:
Օրերս համացանցում և մամուլում տեսանյութ տարածվեց, ըստ որի՝ փետրվարի 7-ին Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկից Ճանապարահային ոստիկանութան 1-ին սպայական 2-րդ դասակի տեսուչներ Հովհաննես Մանուչարյանն ու Արտակ Սարգսյանը Մաշտոց 18 հասցեում գտնվող SAS սուպերմարկետից հափշտակություն կատարելուց հետո՝ խանութից փախուստի դիմած մի տղամարդու են հետապնդել ու բռնել: Այդ քաղաքացին 45-ամյա Հակոբ Մարությանն է, ով բնակվում է Երևան քաղաքի Աղյուսագործների փողոց թիվ 69 տանը:
2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով այսօրվա դատական նիստի ընթացքում շարունակվեց վկաների հարցաքննությունը: Վկա Նորիկ Սարգսյանը դատարանում հայտարարեց, որ Վերնիսաժում առևտուր է անում, շատ բան չի տեսել, քանի որ իր կանգած տեղից շատ բան չի երևում, մի քանի՝ մոտ 5-6 կրակոց է լսել, իր «վեշերը սաղ ջարդուփշուր արին»:
Ճանապարհային ոստիկանն այդ պահին ինչպե՞ս կռահեր՝ հետապնդվողը քաղցրավենի՞ք էր վերցրել, թե՞ մարմնական վնասվածք հասցրել ինչ-որ մեկին: Այդ դեպքում ի՞նչ տարբերություն իր գործառույթը, կրկնում ենք, հստակ կատարած ոստիկանի ու հետին թվով նրանից այդպիսի պահվածք պահանջողի միջև: Իսկ ինչ վերաբերում է գողացվածի ծավալին ու տեսակին, դա ոչ թե հանցագործությունը կասեցնող ոստիկանի, այլ քննության մարմնի խնդիրն է:
«Գոմ աղբ էի տանում, որ հողամասում ցրեմ ու գամ: 40 մետր տարածություն կար, որ հասնեի, ճամփին սնայպերը խփեց, կպավ ոտիս, հետո կպավ ուղիղ իշի ոտին: Ընկա ճամփի միջին, տեսա՝ մեշոկներին ա խփում: Հետո, որ հանդարտվեց, ոտս կապեցի արագ, էդ իշու հետեւից լաֆետ կար, մի ոտս լավ էր, գցեցի առաջը, ներս ընկա լաֆետը: Հետո էշը երեք ոտով, քաշելով բերավ ինձ տեղ հասցրեց: Բերավ, ինձ տարավ գյուղի հիվանդանոցը, փաթաթեցին ու ճանապարհեցին Բերդ»:
Երևանի ավագանին փետրվարի 10-ին գումարված 5-րդ նստաշրջանի առաջին նիստում հաստատել է Երևանի քաղաքապետի 2015 թվականի հունվարի 15-ի «Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 22-Ա որոշումը, ինչպես նաև նորաստեղծ ՀՈԱԿ-ի կանոնադրությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում:
Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի փակուղում տեղի ունեցած խափանման պատճառով մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ»-«Գարեգին Նժդեհ» կայարանների միջակայքում գնացքների երթևեկությունը ժամանակավորապես կազմակերպված է միագծանի սխեմայով:
Փետրվարի 10-ին, ժամը 23.47-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արջուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքնենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Հիվանդության դիագնոզն ու էպիկրիզը ուղղարկելով Իսրայելի, Գերմանիայի եւ Ռուսաստանի առաջատար հիվանդանոցներ` ի պատասխան մենք իմացանք, որ փոխպատվաստումը (դոնորի ի հայտ գալու դեպքում) կարժենա 150.000 եւրոյից ավելին, և նույնիսկ այդ դեպքում բժիշկները երաշխավորում են առավելագույնը 50 % հավանականություն, որ Անահիտը վիրահատությունից հետո կկարողանա ապրել:
Հաշվի առնելով վերը բերվածը՝ այժմ պատկերացրեք Բարսեղ Բեգլարյանի զայրույթը, երբ նրան զեկուցել են, որ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունն արգելել է Տավուշի մարզում գտնվող իրենց բենզալցակայանի գործունեությունը։
Նոր Նորքում փետրվարի 9-ին հրդեհի պատճառով այրվածքներ ստացած կինը մահացել է: Ինչպես 168.am-ին հայտնեցին «Ճառագայթային բժշկութան և այրվածքների» կենտրոնից, մահը վրա է հասել այսօր՝ 03:15-ին: Ավելի վաղ կենտրոնից մեզ տեղեկացրել էին, որ կնոջ մարմնի 70 տոկոսն այրված է եղել, նա «սարսափելի խորը» վերքեր է ունեցել:
ՀՀ կենտրոնական բանկը երեկ կրկին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւ սահմանել այն 10.5 տոկոսի մակարդակում։ Կենտրոնական բանկի գործողությունները արդեն հակասում են նույնիսկ ամենատարրական տրամաբանությանը։
Գնելը Զարմիկ Մարկոսյանի կրտսեր որդին է, ընտանիքի երրորդ երեխան, նա ունի նաեւ մեկ քույր եւ մեկ եղբայր։ Զ.Մարկոսյանի ավագ որդին՝ Նարեկ Թեւոսյանը, նույնպես Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում պայմանագրային զինծառայող Է եղել։ Կատարված դեպքից հետո, սակայն, նույնպես դուրս է եկել ինստիտուտից։ Հունվարի 29-ին տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից ազատվել են ռազմական ինստիտուտի պետի տեղակալներ, գնդապետներ Արմեն Ռազմիկի Մզիկյանը, Պողոս Գարուշի Աբրահամյանը, նաեւ Գնել Թեւոսյանի հայրը՝ Զարմիկ Անդրանիկի Մարկոսյանը։
Մարտական դիրքում զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտական հերթապահության ժամանակ զինծառայող Տիգրան Սիմոնյանի մահվան դեպքի առթիվ։
Նարիշկինը, որը «լավ» է նաև Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն հատկապես ջերմ հարաբերություններ ունի «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ:
Նրան ցանկանում են նշանակել Աժ պատգամավոր Արա Բաբլոյանի որդու՝ Արման Բաբլոյանի փոխարեն, որն այս տարվա հունվարին հրաժարական էր ներկայացրել։ Ի դեպ, Գագիկ Միրիջանյանը ևս համարվում է «պապայի տղա». երիտասարդի առաջխաղացման հարցում մեծ դեր է ունեցել հայրը՝ վիրաբույժ Մուշեղ Միրիջանյանը:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ ավտոմեքենաների ներկրման աճը պայմանավորված է նրանով, որ ԵՏՄ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում:
Երեկ ժամը 19:55-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991թ. ծնված Տիգրան Սամվելի Սիմոնյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂՀ ՊԲ-ն:
Փետրվարի 10-ին՝ ժամը 19:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991թ. ծնված Տիգրան Սամվելի Սիմոնյանը:
Վայրէջքի մասին որոշումը կայացրել է օդանավի հրամանատարը:
2014 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 17546 հանցագործություն՝ 2013 թվականի 18333-ի դիմաց։ Հանցագործությունների թիվը տարվա կտրվածքով նվազել է 787-ով կամ 4,3%-ով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
Մինչ Վահանին հանդիպելը կարծում էի, որ դասական ծրագրավորողները վտիտ, մինուս 8 տեսողությամբ, ակնոցով, հյուծված տղաներ են: Բայց ամուսինս կորցրեց այդ կարծրատիպը: Պնդոտ, 100 տոկոսանոց տեսողությամբ, հումորի բացառիկ զգացումով և անալիտիկ ուղեղով կարգին տղա դուրս եկավ: Ես կարծում եմ, որ բոլոր ընտանիքներում մեկը պետք է հակակշռի մյուսին: Իմ խենթ, երբեմն էլ՝ հիստերիկ պոռթկումներին, մասնագիտական անկանոն ռեժիմին չէր կարող դիմանալ, օրինակ՝ շոու-բիզնեսի կամ արվեստի ներկայացուցիչ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող, «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի վիճակը լավ է, նրան վաղը կտեղափոխեն հիվանդասենյակ