Ռուսաստանի Քննչական կոմիտեն հերքել է Ստերլիգովի դեմ քրեական գործի հարուցումը

Ներկայում ոչ մի քրեական գործ չկա հարուցված գործարար Գերման Ստերլիգովի դեմ, «Նորությունների ռուսական ծառայությանը» հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեից:

Դրանով իսկ գերատեսչությունը հերքել է մամուլում տարածված լուրերը ռուս ֆերմերի քրեական հետապնդման մասին:
«Քրեական գործ վերոնշյալ քաղաքացու նկատմամբ հարուցված չէ»,- հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ «Նորությունների ռուսական ծառայությանը» գերատեսչությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնել էր, թե նրա դեմ հարուցվել է մի քանի գործ, սակայն հայտնի չէր, թե ինչ հոդվածի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ ռուս գործարարը ներկայում բնակվում է Լեռնային Ղարաբաղում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31