Մանրամասները կարողեք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Նկատի ունենալով, որ միջգերատեսչական աշխատանքային խումբը քննարկում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ նոր հայեցակարգային մոտեցումներ, կառավարությունը նախագծերի հեղինակներին առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ քննարկումից:
Ոչխարների հոշոտման հերթական դեպքն է գրանցվել Շիրակի մարզում: Ամասիա գյուղում` Ատեկա ձորի մոտակայքում, գիշերը կորել է 14 ոչխար, որից 2-ին գտել են կիսահոշոտված վիճակում:
Պարանոցի կտրած վնասվածքով վիրահատված տղան ուշակորույս էր, տաքսու մեջ նրա հետ եղած աղջիկը՝ սարսափահար:
«Երեխայի մոտ կատարվել է զույգ վերջույթների ոսկրաբեկորների փակ համադրում և ամրակայում` արտաօջախային սարքի միջոցով: Կոտրվածքի հատվածը չի բացվել, այլ փակ եղանակով, ռենտգեն հսկողության հատուկ սարքով կատարվել է ոսկրաբեկորների ճիշտ համադրություն, ինչը կնպաստի ոսկրերի առավել արագ ամրակայմանը և վերականգնմանը»,- ասաց բժշկական կենտրոնի ղեկավարը:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Դրոյի փողոցի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Մադլենա Ս.-ին:
Ամբաստանյալ Վարագյանն ասաց, որ տուժողը նշել է, թե հանցագործը եղել է կապույտ աչքերով, սակայն ինքը կապույտ աչքեր չունի, չունի շագանակագույն մազեր, դեղին ատամներ չունի: Ըստ ամբաստանյալի՝ տուժողը հանցագործին նկարագրել է կլոր քթով, սակայն ինքը սուր քիթ ունի: «Ինչպես ասել է՝ սափրած է եղել մարմինը: Էս էլ նայեք իմ մարմինը»,- ասաց ամբաստանյալն ու դատարանում հանեց իր վերնազգեստը:
Երիտասարդական էքսպոն հնարավորություն է ընձեռում հասարակական կազմակերպություններին ստեղծել նոր կապեր, իրենց աշխատանքներում ներգրավել նոր ուսանող-կամավորների: Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհի մրցույթին կազմակերպությունները կկարողանան տեղում մշակել և ներկայացնել նոր ծրագրեր:
Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետում ամրագրված իրավունքը իրացնելու նպատակով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու, իրացնելու և օգտագործելու կասկածանքով, Այգավան գյուղից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Գալուստ Ա.-ին:
Այսօր Վանոյի ծննդյան օրն է։ Տաղանդավոր, ինքնատիպ, խոսքի եւ մտքի աներեւակայելի պոռթկումներով համեմված իր ստեղծագործությամբ հայ գրականությունը ճոխացրած՝ գրող Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է։
Նոյեմբերի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին շրջանների զգալի մասում, 17-18-ին օրվա երկրորդ կեսին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդուն՝ Ռոմա Գասպարյանին ազատ են արձակել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Դատախազությունից:
Հարազատ զավակները ծեծելով սպանել են մորը:
Կաշառակերության ռիսկերը գնահատող 2014թ. վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 87-րդ տեղը՝ 197 երկրների շարքում։ Վարկանիշը կազմվում է TRACE International միջազգային ասոցիացիայի եւ ամերիկյան Rand Corporation հետազոտական կենտրոնի կողմից
ՀՀ և ԼՂՀ նախագահները մասնակցել են նաև ռազմական մի շարք նոր օբյեկտների բացմանը, ծանոթացել զինծառայողների առօրյային, սոցիալ-կենցաղային պայմաններին, այնուհետև այցելել են պաշտպանության բանակի հրամանատարական կետ՝ ունկնդրել ՊԲ հրամանատարի որոշումը:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ իրավապահ մարմիններին նախապես տեղեկացնելով կամավոր ՀՀ վերադառնալու մասին՝ նոյեմբերի 12-ին, ժամը 09.55-ին, Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել 1939 թ. ծնված Վարդգես Գ.-ն:
2014թ. նոյեմբերի 5-ին ոստիկանության աշխատակից Ալեքսան Հ.-ին 280 ԱՄՆ դոլար և 50.000 ՀՀ դրամ կաշառքը հանձնելուց հետո, Արթուր Մ.-ն Հասմիկ Խ.-ի կանչով ներկայացել է ոստիկանության հիշյալ բաժին և վերջինիս ներկայությամբ Ալեքսան Հ.-ին տվել մնացած 80.000 ՀՀ դրամ կաշառքը:
Կասկածներ կան, որ խոցված ուղղաթիռի անձնակազմից որևէ մեկը կարող է ողջ լինել, մինչդեռ դա ճշտել դեռևս չի հաջողվում, քանի որ ադրբեջանական կողմը ուղղաթիռի ընկնելու վայրը հենց այս պահին էլ ինտենսիվ կրակահերթի տակ է պահում, «Ազատության» հետ զրույցում այս մասին ասել է Ղարաբաղի պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:
Ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: Անձնակազմի մյուս երկու անդամներն էին՝ լեյտենանտ Ազատ Սահակյան և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյան։
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Օրերս ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանն ամուսնացել է։ Հարսանիքը կայացել է Արցախում։
Հովհաննիսյանի 12 երեխաներից 6-ը դպրոցահասակ են և դպրոց չեն հաճախում: Պարզվում է ընտանիքը պարբերաբար դիմել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին, ՀՀ նախագահին, Երևանի քաղաքապետին Աժ փոխխոսնակին, սակայն՝ ապարդյուն: Շենգավիթ վարչական շրջանի ողջ անձնակազմն ու Երևանի քաղաքապետարանն է պատասխանատու կրթությունից դուրս մնացած յուրաքանչյուր երեխայի համար, իսկ այս դեպքում նրանք նույն ընտանիքից 6-ն են:
Մինչ այդ, Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասերից մեկի զորավարժարան, դիտել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունը և խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:
Կառավարությունը փոփոխություններ է կատարել իր 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1694-Ն որոշման մեջ, Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրի մի շարք կետեր շարադրել նոր խմբագրությամբ
«Շատ կոշտ արտաքին քաղաքականություն պետք է իրականացնել, տեղեկացնել բոլոր պետություններին, որոնք շահագրգիռ են տարածաշրջանում կատարվող իրադարձություններում, պահանջել, որպեսզի նրանք իրենց ձայնը բարձրացնեն Ադրբեջանի դեմ: Իսկ կոշտ միջոցառումներից, ես կարծում եմ, անհրաժեշտ է անպայման համապատասխան պատասխաններ տալ, այսինքն՝ եթե որևէ ինքնաթիռ կամ ուղղաթիռ մոտ է անցնում մեր սահամանին, անպայման խփել»:
Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր՝ նոյեմբերի 13-ին, ժամը 13.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 12.50-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գործարանային փողոցի թիվ 18 տան բնակչը է հրկիզել է իրեն:
Կինը 12 երեխա ունի, ամուսինն էլ չի աշխատում հաշմանդամ լինելու պատճառով: «Ես ուզում եմ իմ երեխաներն էլ լավ մարդիկ դառնան»,- լրագրողների հետ զրույցում ասաց կինը:
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ իր կողմից նման տեղեկատվություն չի տրամադրվել որևէ լրատվամիջոցի, քանի որ ձմռան կանխատեսման հաշվարկները դեռ ավարտված չեն: