Ուշադրություն. որոնվում է լուսանկարում պատկերված անձը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խանութում քաղաքացու դրամապանակը հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Դեպքը տեղի է ունեցել 2015թ. հունիսի 25-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում. առերեւույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 16 հասցեում գործող խանութում հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, անձնագիր, վարորդական վկայական, բանկային պլաստիկ քարտ և զարդեր՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում տուժողը ներկայացրել է տվյալ խանութում տեղադրված անվտանգության տեսանկարահանման համակարգի կատարած այդ օրվա տեսագրությունները։
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում լուսանկարում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: