Բաժիններ՝

Առափի գյուղի բնակիչ Զարզանդ Թորոսյանի դին ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության

tsayg.am-ը գրում է. Օգոստոսի 17-ին մահացած Առափի գյուղի բնակիչ 67-ամյա Զարզանդ Թորոսյանի դին ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության: Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներին Թորոսյանի հարազատներն ասել են, որ տղամարդը հանկարծամահ է եղել:

Դիակի վրա, սակայն, դատական բժշկի նախնական եզրակացության համաձայն՝ աչքերի շրջանում, հայտնաբերվել են կապտավուն հետքեր և նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն` պարզելու մահվան հանգամանքները:

Զարզանդ Թորոսյանն ընտանիքի հետ Առափիում 15 և ավել տարի էր ապրում,-մեր աշխատակցի հետ ունեցած զրույցում ասել է Առափիի համայնքապետ Ալբերտ Այվազյանը: Մահվան և այլ հանգամանքների մասին խոսել նա չի ցանկացել, նշել է, սակայն, որ Թորոսյանի կինը մահացել է մեկ տարի առաջ: Նա Առափիում ապրում էր որդու հետ: Տղան ամուսնացած չէր, նորմալ, հանգիստ ընտանիք էին, ես այդքանը գիտեմ,-ասել է համայնքապետը: Թե ինչից է մահացել Զարզանդ Թորոսյանը, համայնքապետը հստակ չգիտեր: Ըստ նրա, իրեն հայտնի է, որ մահը վրա է հասել սրտանոթային անբավարարության հետևանքով: Զարզանդ Թորոսյանի մասին որևէ տեղեկություն չեն կարողացել հաղորդել նաև նրա համագյուղացիները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս