
Պուշկինո գյուղում տղամարդը դեղեր է խմել, ապա բենզինը լցրել անկողնու վրա ու հրդեհել. մանրամասներ (լուսանկար). news.am

Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ օգոստոսի 24-ին, Լոռու մարզի Պուշկինո գյուղում մահվան ելքով միջադեպի մասին:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 06:43-ին Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Պուշկինո գյուղի թիվ 177 տանը: NEWS.am-ի թղթակիցը Պուշկինո գյուղից հայտնել է, որ դեպքի վայր ժամանած հրշեջները տան դուռը փակ են գտել, ստիպված կոտրել են բնակարանի դուռն ու պատուհանները եւ ներսում հայտնաբերել տանտիրոջ, 60-ամյա Կ. Հ.-ի այրված դին:
Նախնական տեղեկություններով տեղի ունեցածն ինքնասպանություն է: Տանտերը բնակվում էր միայնակ, զավակները գտնվում են արտասահմանում: Այրված սենյակում մահացածի կողքին նաեւ տարբեր դեղահաբեր են հայտնաբերվել:
Տղամարդը հավանաբար նախ խմել է դեղահաբերը, ապա բենզինը լցրել իր անկողնու մեջ, որի կողքին նաեւ վառելափայտ է եղել:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: