Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 21-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 20-ը, ավազակային հարձակման 3 դեպքից՝ 2-ը:
«Ռազմական ավիացիոն ինստիտուտն ավարտել էր կարմիր դիպլոմով, ուներ մեծ գիտելիքներ, և առաջարկել էին նույնիսկ մնալ և դասախոսել Ավիացիոն ինստիտուտում, բայց հրաժարվել էր, քանի որ սիրում էր ավիացիոն տեխնիկան, սիրում էր իր աշխատանքը, սիրում էր թռչել, իր տարերքը թռչելն էր, օդն էր…»։
Նոյեմբերի 25-ին, 27-29-ին շրջանների մեծ մասում, 26-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում և լեռնային գոտիներում` ձյան տեսքով:
«Այս հարցում մեր մշտական հետևողականությունն առանձնակի է կարևորված, ըստ այդմ՝ ակնկալում եմ ձեզանից խստորեն ստուգել հատկապես երեխաներին մատուցվող սննդի համապատասխանությունը սահմանված բոլոր չափորոշիչներին: Անգամ ամենափոքր խախտման արձանագրումն անհետևանք չպետք է մնա: Սա պահանջ է, որին պարտավոր են հետևել անխտիր բոլորը», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները նոյեմբերի 23-ին, ժամը 22.45-ին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, օղակաձև խաչմերուկում ստուգման են ենթարկել 1968 թ. ծնված Արմեն Պ.-ի վարած «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մոտ 11 խ/մ վառելափայտով բեռնված:
Նախաքննությամբ պարզվել է, որ Գորիսի նախկին քաղաքապետ Ն. Ոսկանյանն իր պաշտոնավարման ընթացքում (2000-2014թթ.) հանդիսանալով պաշտոնատար անձ՝ չարաշահել է իր լիազորությունները` կեղծ աճուրդների միջոցով, ապօրինի հողահատկացումներ կատարելով իր և իր ընտանիքի անդամների անուններով:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրավերով նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն:
Վարդան Երիցյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և մինչդատական վարույթում նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները 1964 թ. ծնված Վ. Ս.-ին և 1974 թ. ծնված Վ. Հ.-ին ալպինիստական գույքի օգնությամբ իջեցրել են ցած:
Խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրսբերումից հետո հակառակորդն ակտիվացրել է կրակոցները եւ ոչ միայն խոցված ուղղաթիռի ընկած տարածքում:
Նախաքննության ընթացքում ստացվել է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գործող «Ունե Հաուս» կոշիկի խանութի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես է շիկահեր, կարճ սանրվածքով կինը հեռախոսը դնում իր պայուսակը և, դրամարկղում վճարելով գնված կոշիկի համար, շտապ հեռանում:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՔՀԳ վարչության ծառայողները Կենտրոնականի բաժնի ծառայողների հետ համատեղ, նոյեմբերի 22-ին, ժամը 13.30-ին, Իսահակյան փողոցից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Սուրեն Տ.-ին:
Տիգրան Հայրապետյանն ասաց, որ իրենց բողոքում հիմնականում 3 հարց են բարձրացրել՝ թե ինչու մեղադրանք չի առաջադրվում գիշերօթիկ հաստատության տնօրենին: Երկրորդ հանգամանքն, ըստ փաստաբանի այն է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խսիտ նկատողություն էր հայտարարել Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին՝ գիշերօթիկ հաստատությունում պատշաճ վերահսկողություն չիրականացնելու համար: Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետի մակարդակով հաստատված է այն հանգամանքը, որ փոխնախարարը, մեղմ ասած թերացել է իր պարտականությունների կատարման մեջ.
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
Նոյեմբերի 23-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհուրդն այցելեցին Տավուշի մարզի Կողբ համայքում գտնվող զորամաս:
«Զավեշտալի է միգուցե, բայց ադրբեջանցի ավիատոր արտահայտությունն արդեն մի քիչ ծիծաղ է առաջացնում: Տխուր է, որ ադրբեջանցի ավիատորները մինչև օրս չգիտեն, որ ՄԻ-24 ուղղաթիռը նաև զրահավորված է: Ճիշտ է օդում պայթյուն է տեղի ունեցել, բայց օդաչու-օպերատորի խցիկին պայթյունը չի հասել: Այդպես է, ըստ էության, նրա մարմինը փրկվել»:
Նոյեմբերի 24-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում տարեց կինը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ տեղեկանալով որդուն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունելու՝ քաղաքացուհու ցանկության մասին՝ տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին նրանից խաբեությամբ ստացել եւ հափշտակել են շուրջ 15.500 ԱՄՆ դոլար։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դիմակավորված երկու քաղաքացի բենզինով լի շշով եւ դանակով զինված ներխուժել են տնակներից մեկը, որտեղ ապրում է 28-ամյա կինը իր 7-ամյա որդու հետ: Հանցագործները բենզինը լցրել են կնոջ վրա, դանակի սպառնալիքով պահանջել գումար եւ ոսկի: Հակառակ դեպքում սպառնացել այրել կնոջը:
Նոյեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և այլ բնակավայրերում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
«Ո´չ Թուրքիայում հանգստին». այս կոչով մի խումբ երիտասարդներ առաջիկա մեկ ամսում կայցելեն 50 տուրիստական գործակալություններ՝ վերջիններիս աշխատակիցներին կոչ անելով նվազագույնի հասցնել դեպի Թուրքիայի Հանրապետություն հանգստի և ժամանցի նպատակով տրամադրվող փաթեթների վաճառքը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 12: 30-ի դրությամբ, Մարտունուց դեպի Գավառ և Մարտունուց դեպի Վարդենիս տանող ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի` դեկտեմբերի 2-ի դռնփակ նիստի օրակարգում «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի` նոյեմբերի19-ի դիմումի քննության վերաբերյալ հարցն է:
2016 թվականից Հայաստանը, որպես ԵՏՄ-ում իր ֆինանսական պարտավորություն, պետք է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) բյուջեում կատարի իր մասհանումները, այսինքն՝ ՀՀ-ն ևս պետք է անդամավճար վճարի, որը կազմում է այն տոկոսադրույքը, որ կազմում է միասնական մաքսատուրքերից ստացված բաշխումից:
Այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկել են ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպած խորհրդարանական լսումները՝ «Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով:
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 62-ամյա Ցոլակ Օլթինյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 ՕT 953 համարանիշի ավտոմեքենայով Ավանի Աճառյան պողոտայի «Այգի» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու:
«Լավ կլիներ, որ մենք մի անգամ էլ պատասխան տայինք, չսպասեինք իրենց, իրենք միշտ խախտում են հրադադարը, դիվերսիոն խմբեր են ուղարկում, այնպես որ պետք է մի անգամ էլ նրանց հարված հասցնել»: