
«Ոտքի՛, Հայաստանը» վառ է պահում ժողովրդական դիմադրության կրակը. «Հիմնադիր խորհրդարան»

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը հայտարարություն է տարածել «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության՝ քաղաքական ուժերին ուղղված դիմումի առթիվ, որում ասված է.
««Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը ողջունում է «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության գործունեությունը, քանի որ նա վառ է պահում ժողովրդական դիմադրության կրակը:
Այս համատեքստում ողջունելի է նաև «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության դիմումը, որով նա քաղաքական ուժերին կոչ է անում ձևավորել Ժողովրդական վստահության կառավարություն:
Ժողովրդի վստահությունը վայելող անցումային կառավարության ստեղծման առաջարկությունը համընկնում է Հիմնադիր խորհրդարանի ծրագրին: Միևնույն ժամանակ՝ ներկա փուլում ժողովրդի մոբիլիզացիան կարող է տեղի ունենալ քաղաքացիական ակտիվությանը զուգահեռաբար՝ ընդդիմադիր ուժերի համախմբմամբ, որին էլ արդեն ձեռնամուխ է եղել Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը:
Ակնկալում ենք, որ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության դիմումը լրացուցիչ ազդակ կդառնա այդ ուժերի համախմբման համար և մենք կարճ ժամանակ անց մեր ժողովրդին կներկայանանք միասնական ճակատով և նրա գործնական ծրագրով»: