Կլոր սեղան անցկացնելու հրապարակային առաջարկ ՀՀ ոստիկանությանը՝ «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի կողմից
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդը ՀՀ ոստիկանությանը առաջարկում է ԶԼՄ-ների ներկայությամբ հանդիպել կլոր սեղանի շուրջ հետեւյալ հարցերի քննարկման համար.
1. Քաղաքացիների անհնազանդությունը, որպես քաղաքական միջոց անհատների եւ կազմակերպությունների կողմից իշխանության յուրացումը վերացնելու համար:
2. Խաղաղ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ ինքնաբուխ բախումներ կանխարգելու միջոցները:
3. Ոստիկանության դերը քաղաքացիական անհնազանդության միջոցով իշխանափոխության ժամանակ:
Հանդիպման արդյունքում ակնկալում ենք ՀՀ ոստիկանության հետ կնքել «ուժ կիրառելուց հրաժարվելու մասին» գրավոր համաձայնագիր:
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդ,
Ք. Երեւան, «Հանրապետության» հրապարակ,
24 օգոստոսի, 2015թ.