Բաժիններ՝

Վաղը շփման գծում մոնիթորինգ կանցկացվի

Ինչպես տեղեկացնում է APA գործակալությունը, վաղը՝ օգոստոսի 25-ին, շփման գծում՝ Ղազախի շրջանի Մեզեմ գյուղի մերձակայքում, մոնիթորինգ է անցկացվելու համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի:

Գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքին, հայտնում է, որ Ադրբեջանի կողմից մոնիթորինգն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն ու Փիթեր Սվեդբերգը:

Հայաստանի կողմից շփման գծի մոնիթորինգն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Սայմոն Թիլլերն ու Եվգենի Շարովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս