Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Խանջյան փողոցի և Սայաթ Նովայի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին:
Դեկտեմբերի 4-6-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյուն, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի և Մեղրու տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Մայրաքաղաքում տեղաց առաջին ձյունը, ինչը լրացուցիչ դժվարություններ է հարուցում երթևեկության համար, վթարային իրավիճակների պատճառ դառնում և, բնականաբար, ավելի մեծ զգոնություն ու պատասխանատվություն պահանջում վարորդներից:
Երեկ Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտ տեղի ունեցած դանակահարության ընթացքում իրականում ոչ թե մեկ, այլ երկու անչափահաս է դանակահարվել:
Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտ անչափահասի դանակահարության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել են կատարված հանցագործության մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգմավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ շուտով դադարեցվելու է ավանդական հեռուստահեռարձակումը և հաջորդ տարի հուլիսից անցում է կատարվելու թվային հեռարձակման, որի հետևանքով 14 հեռուստաընկերություններ կփակվեն, հարյուրավոր աշխատողներ կդառնան գործազուրկ ու կբռնեն արտագաղթի ճանապարհը: Նա առաջարկեց հետաձգել վերջնաժամկետը:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 2-ին, ժամը 14.50-ին, Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ տարածքից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Դավիթ Պ.-ին:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15.05-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային ձախ մասի կտրած-ծակած վերք, կոլակտոյիտ վիճակ» ախտորոշմամբ Վանաձոր քաղաքի մի դպրոցից հիվանդանոց է տեղափոխվել 1997 թ. ծնված Տիգրան Գ.-ն:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի» տանիքի թիթեղները քամու հետևանքով պոկվել են և ընկել են շենքի բակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 03-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է:
2015 թվականի հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն 2014 թվականի դեկտեմբերի 20-ը և 27-ը` շաբաթ օրերը:
Եվս 100 տնտեսագիտական նյութ կհարստացնի հայատառ Վիքիպեդիան։ Նախաձեռնությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանինն է։ Այդ հոդվածները, ինչպես նաև Առաջին ուսանողական ալիքն ու ուսանողական խորհրդի նոր կայքը (asue-sc.am) դեկտեմբերի 3-ին ներկայացվեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Ներկաները դիտեցին Առաջին ուսանողական ալիքի առաջին թողարկումը։ Նշենք, որ Առաջին ուսանողական ալիքը գործում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։
Ջուր բերելու նպատակով, նա դուրս էր եկել դիրքից և հայտնվել ադրբեջանական ընտանիքում, որի մատնությամբ էլ նրան ձերբակալել ու ծեծել են 2 ազերի զինվորական : Վկայի պատմածով, իրեն Բաքվում բանտարկել են ռազմական գաղութում, որտեղ իրեն պահել են առանձին խցիկում ր պարբերաբար ծեծել ու նվաստացրել։
Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հասցեագրված նամակի վերաբերյալ Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների արձագանքը:
Այսօր ԱԺ-ում լրագրողները փորձեցին դրամի արժեզրկման վերաբերյալ մեկնաբանություն ստանալ պատգամավոր, գեներալ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանից: Սակայն նա հրաժարվեց պատասխանել՝ հորդորելով այդ հարցով դիմել «բանկիրներին»:
Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում դանակահարության հետեւանքով վնասվածքներ ստացած դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ` 17-ամյա Տիգրան Գևորգյանը Վանաձորի թիվ 1 հիվանդանոցից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին հետաձգվեց մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործի քննությունը:
«Ա՛յ ցավդ տանեմ, 131 պատգամավոր կա, ի՞նչ եք ուզում ինձանից»,- այսօր ԱԺ-ում հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով թանկացումների մասին հարցին: Նրա խոսքով՝ ինքը թանկացումներից տեղյակ չէ:
Երեկ ինքնասպանության փորձ է գրանցվել Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնում. խարդախության մեջ մեղադրվող կալանավորը հոգեբուժարանի խցերից մեկում փորձել է կախվել սավանի միջոցով:
Մովսես ջան, մեր ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ծնունդդ շնորհավոր: Փառք քո ծնողներին, Ռուզանին, Գոհարին և ողջ ընտանիքիդ, սիրելիս: Կարծես ճակատագրի հեգնանք լինի, որ 2014թ. քո ծննդյան օրը հայոց խորհրդարանը քննարկում է մեր անկախությունը,մեր պետական լեզուն ու դրամը էլի ռուսին հանձնելու մասին պայմանագիրը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի Քեթիի լեռնանցքում անվադողերի մաշվածության պատճառով խցանված վրացական ծանրաքաշ 4 մեքենաները դեկտեմբերի 3-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում, «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների ջանքերով դուրս են բերվել ճանապարհի բանուկ հատվածից:
«Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից յուրացումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել նաև ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Փ.Մարտիրոսյանին եւ կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանին։
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Ագրարային համալսարանում. ուսանողուհիներից մեկը փորձել է ինքնասպանություն գործել:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում կարճվել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանի վերաբերյալ քրական գործը: ՀՔԾ-ից 168.am-ին հայտնեցին, որ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Արագածոտնի մարզի գյուղերից մեկում, դեկտեմբերի 2-ի երեկոյան դժբախտ դեպք է տեղի ունեցել:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 07.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 2 շենքի 6-րդ մուտքի 2-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 17.54-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Իսահակյան փողոցի տներից մեկի հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվում բնակիչը բարձրացել է տան (1 հարկանի) տանիք և չի իջնում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Կենտրոնական բաժնից ստացվել են դեպքի վայրի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է առերևույթ հանցագործություն կատարած անձը հրկիզում ավտոմեքենան: