Վրաերթ Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում

Սեպտեմբերի 7-ին, ժամը 19.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անձը չպարզված քաղաքացին թիվ 43 երթուղին սպասարկող «Բոգդան» մակնիշի 2397s պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1990 թ. ծնված Ի. Ա.-ին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են «Հերացու» անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Տեսանյութեր

Լրահոս