«Յունիբանկի» ավանդատուների միջև նվերների հաջորդ խաղարկությունը կկայանա 2015թ.-ի մարտի 3-ին:
ԲՀԿ-ն այսօր բաժանված է երկու մասի, և վեճը հենց այստեղ է՝ շարունակել պահել կուսակցությունը, թե՞ ոչ։ Հավելենք նաև, որ մեր տեղեկություններով՝ ԲՀԿ ներկայիս առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ-ն, ավելին՝ նա որոշել է այլևս ֆինանսական ռեսուրսներ չտրամադրել քաղաքական կուսակցություն պահելու համար։
Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Ճոյտ» մականունով Հակոբ Հակոբյանին, ով հարկային պարտականությունները չկատարելու հոդվածով ճաղերի հետևում է, սպառնում է սնանկացում:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր երևանյան առանձնատան համար նոր ջահ է գնել: Սակայն արտառոցը ոչ թե ջահ գնելու հանգամանքն է, այլ այն, որ մարզպետն այդ ջահը ոսկեզօծելու և Սվարովսկի քարեր դնելու համար միայն, որոշ տեղեկությունների համաձայն, վճարել է մոտ 80 հազար դոլար:
Մարտի 5-ին կայանալիք ԲՀԿ արտահերթ համագումարում, այդ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրաժարականից, հետո, նախագահ կընտրվի Նաիրա Զոհրաբյանը, որը միակ թեկնածուն էր Ծառուկյանին փոխարինելու հարցում:
Գագիկ Ծառուկյանն այդպիսով հանգստացրել է խուճապի մեջ գնտվող վաճառականներին, որոնք մտավախություն ունեին, որ վերջին իրադարձություններից հետո ԲՀԿ առաջնորդի՝ իրենց տված խոստումը ևս կարող է չեղյալ հայտարարվել:
ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, այսօր՝ փետրվարի 26-ին, տեղի կունենա երկու ադրբեջանցի դիվերսանտների՝ Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի, գործով վերաքննիչ դատարանի նիստը:
Փետրվարի 25-ին, ժամը 19.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 14 շենքի 12-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոց
Փաստաբան Երեմ Սարգսյանը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության վերաբերյալ քրեական գործով։
Քիչ առաջ մեկնարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթը։
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հարյուր հազար ԱՄՆ դոլար էր խոստացել այն անձին կամ անձանց, ովքեր արժեքավոր տեղեկություն կհաղորդեն և կօգնեն բացահայտել «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման և ծեծի զարհուրելի հանցագործության կատարողներին և կազմակերպիչներին:
Դահլիճում ներկա էին նաև այն ընտանիքները, որոնց արդեն օգնել էր «Արագիլ» հիմնադրամը՝ երեխա ունենալու բերկրանքը զգալու հարցում: Ծնողների մեջ էր նաև առաջին եռյակի մայրը՝ Քնարիկ Վարդանյանը, որը լույս աշխարհ էր բերել միանգամից երեք երեխայի՝ Էլենին, Աննային, Դիաննային: Նրանք համարվում են առաջին եռյակը, որոնք ծնվել են «Արագիլ» հիմնադրամի օգնությամբ, «Մոր և մանկան» առողջության կենտրոնում: «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը գործում է 2011 թ. ապրիլից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ առողջապահության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Մեծ Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգ-երեկոյին:
Ինչպե՞ս ստանալ անձնագիրը քաղաքացիություն ստանալուց հետո:
Փետրվարի 15-ին, ժամը 23.30-ին, Գյումրի քաղաքի բնակչուհի Սուսաննա Մ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ ճաշասենյակի պատուհանի ապակին կոտրելով՝ տնից գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 4 միլիոն 800.000 դրամի նյութական վնաս:
Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Վազգեն Մարգարյանը դիմել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչություն, հայտնել, որ 2003-2013թթ. Իջեւանի նախկին հիվանդանոցի տարածքում գտնվող ավտոտնակների(այն սեփականության իրավունքով պատկանում է Իջեւանի ԲԿ-ի նախկին տնօրեն, Վազգեն Մարգարյանից առաջ բժշկական կենտրոնը ղեկավարած Հրաչյա Ներսիսյանի կնոջը)էլեկտրաէներգիայի ծախսի գումարները վճարվել են Իջեւանի ԲԿ-ի հաշվին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների դիմումը՝ նշանակված փորձաքննություններին մասնակցելու վերաբերյալ։
Մեկ միլիոն՝ հորաքրոջ բանկային քարտից:
Փետրվարի 26-28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Փետրվարի 25-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Նա նշել է, թե Գյումրի է եկել՝ ցավակցելու հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության հետևանքով Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների մահվան կապակցությամբ:
Բանակցությունների ընթացքում տեսնելով, որ իր հանցավոր մտադրությունը ձախողվում է, և ոստիկանության աշխատակիցներն արդեն իսկ շրջապատում են՝ պատանդ վերցրած ոստիկանին թողնելով պահակետում՝ Իսպիրյանը դիմել է փախուստի։ Բացատրական աշխատանքների արդյունքում՝ ժամեր անց նա հանձնել է հափշտակած հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը:
Յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված ուսումնական օրերի ընդհանուր թվին համապատասխան, ուսանողները կվճարեն սահմանված ուղևորավարձի 70 տոկոսը՝ ձեռքբերելով պետական ֆինանսական աջակցությամբ տրամադրվող համապատասխան քանակի կտրոններ, որոնք կտրամադրվեն ամսվա կտրվածքով՝ հաշվի առնելով տվյալ ամսվա ուսումնական օրերի քանակը:
«Վերջին շրջանում արդիական է դարձել հատուկ մասնագետների միջոցով ճշմարտությունը վեր հանելը և փաստաբաններիս համար դա շատ կարևոր գործիք է»,- նշել է Արա Զոհրաբյանը: Նրա խոսքով Փորձաքննությունների ազգային բյուրոն տրամադրված է իրենց հնարավորությունները ի նպաստ դնել փաստաբաններին: Այսինքն փաստաբաններն էլ կկարողանան արտադատական կարգով փորձաքննությունների համար դիմել և ստանալ հետազոտությունների արդյունքներ, որը կհեշտացնի փաստաբանների աշխատանքը:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ երեկ՝ փետրվարի 24-ին, Երևանում 19-ամյա Տիգրան Ավագյանի կողմից Toyօta Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայով Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 57-ամյա Սուրեն Բաղեյանի վրաերթից:
Փետրվարի 24-ին, ժամը 10.20-ին, Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Արմեն Ս.-ն:
«Եթե ամբողջ աշխարհի հայերն ապրիլի 24-ի կապակցությամբ, բազմաթիվ կենդանի ծաղիկների հետ միասին, գնեն գեթ մեկ անմոռուկ և իրենց հարգանքը նաև այս ձևով արտահայտեն, մենք կունենանք գումարներ, որոնց շնորհիվ կծնվեն նոր և նոր բալիկներ»,- այսպես ասաց Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի փոխնախագահ, մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Թոխունցը՝ «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի «Կյանքի Ծաղիկ» բարեգործական ակցիայի մեկնարկի ժամանակ: