
Երևանի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի հետևանքով հետիոտնը մահացել է

Սեպտեմբերի 6-ին, ժամը 08.30-ին, «Կիա Ռիո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1930 թ. ծնված Զինովև Տիխոնովին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: