
Էսկալացիան պատասխան չէ. Ջեյմս Ուորլիքը՝ սահմանային վիճակի լարվածության մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառում է կատարել հայ-ադրբեջանական սահմանային վիճակի լարվածության վերաբերյալ:
Վերջինս գրառում է կատարել, թե կան հավաստի աղբյուրներ, որոնք վկայում են, թե երկու կողմ էլ ականանետեր է կիրառել, որի պատճառով էլ խաղաղ բնակիչների շրջանում տուժածներ կան:
«Էսկալացիան պատասխան չէ»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում՝ օգտագործելով #NKpeace հեշթեգը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է 120 մմ տրամաչափի ականի լուսանկար:
«Սա 120 տրամաչափի ական է, որը, ինչպես հաղորդվում է, օգտագործվել է Լեռնային
Ղարաբաղի հակամարտության ժամանակ: Նման լարվածությունն անթույլատրելի է»,- գրել է Ուրոլիքը միկրոբլոգում: