
Ինքնասպանության փորձ կատարած Կառավարության անվտանգության աշխատակցի վիրահատությունն ավարտվել է. նա վերակենդանացման բաժանմունքնում է

Ինքնասպանության փորձ կատարած Կառավարության անվտանգության աշխատակցի վիրահատությունն ավարտվել է: Հերացի թիվ մեկ համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակը գնահատվում է ծանր:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ՀՀ կառավարության վարչական շենքից Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 36-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանը: Ինքնասպանութան փորձի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը: