Դեկտեմբերի 1-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, ով տեղի ուժերով հոսպիտալացվել է:
«Մենք կարող ենք հաշտվել մեր հաշմանդամության հետ, երբ հասարակությունն առկա պատնեշները չեզոքացնի։ Մենք կարող ենք ապրել լիարժեք, լիիրավ կյանքով։ Կան բազմաթիվ օրինակներ, որոնք ապացուցում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց կարելի է վստահել, նրանք կարող են աշխատել, ստեղծագործել, լինել առաջնորդներ, լավ ամուսիններ, մայրեր, հասարակության լիարժեք անդամ»,- ասաց Մարինե Ասատրյանը։
Քիչ առաջ Զեյթուն վարչական շրջանում տղամարդու են դանակահարել: «Պալոմա» հյուրանոցի մոտ անցորդները նկատել են մի ընկած տղամարդու, քիչ ուշ պարզվել է, որ նա մահացած է եղել:
2014թ. նոյեմբերի 27-ին էլեկտրոնային կայքերով տարածվել էր տեսանյութ, որով տեղեկացվում էր Արաբկիր վարչական շրջանի «Կորեայի ձոր» կոչվող տեղանքում շինարարական թափոնների ապօրինի տեղադրման դեպքի մասին: Տեսանյութում ամրագրվել էր վերոհիշյալ գործողությունը կատարող 048 ՕՍ 64 և 077 OV 61 պետհամարանիշների երկու ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատար ավտոմեքենա: Վարորդներից մեկը ներկայացել էր որպես «Միկշին» ընկերության աշխատակից և ասել, որ իրեն հանձնարարել են թափոնները տեղադրել հենց այդ վայրում:
Էրիկ Ներկարարյանը 8 տարեկան է: Երեխան ունի ծանր հիվանդություն` Ալեքսանդրի համախտանիշ: Էրիկը բուժման երկարատև կուրս է անցել, որից հետո դեղատոմսում մնացել են միայն ցավազրկող դեղամիջոցները: Պարբերաբար ցնցումները բուժելուց հետո առաջ են եկել նոր խնդիրներ` ոտքերի թուլություն և ցավեր:
Դատական նիստում, որպես գործով ապացույց, ներկայացվել է Դիլհամ Ասկերովի մասին պատմող ադրբեջանցի գրող Զիադդին Շուրաօղլու Իսմայիլովի՝ «Не иди один в Кельбаджар, отец» գիրքը՝ ռուսերեն թարգմանությամբ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:30–ի դրությամբ, ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Շինուհայրից Հարժիս տանող (Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) միջպետական ավտոճանապարհի 224-228 կմ երկարությամբ հատվածում բուքն ու անբավարար տեսանելիությունը շարունակվում է, սակայն ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:
Արդեն քանի օր է՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը տարբեր լրատվամիջոցներով լուրեր է տարածում, թե Վանաձորի ոստիկանությունում անօրինական գործողություններ են ձեռնարկվել մի երիտասարդ քաղաքացուհու նկատմամբ:
Նոյեմբերի 30-ին, ժամը 02:41-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Աբովյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 16 ա տանը հայտնաբերվել է դի (այրվածքներով):
Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ 86-ամյա ծերունին հավանաբար այդ քայլին դիմել է ծանր հիվանդության պատճառով:
Դեկտեմբերի 2-ին ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծում:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Նոյեմբերի 30-ին, ժամը 23.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երեւան քաղաքի բնակիչները 1-80 եւ 0 8000 0 180 եւ մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Գ. Գևորգյանը 5500 դոլարով Opel մակնիշի մեքենան վաճառում է Գևորգ Չոբանյանին, պայմանները ձեռնտու են լինում և երկու կողմերը համաձայնության են գալիս: Գևորգ Չոբանյանը կարողանում է 6500 դոլարով մեքենայի համար սիրիահայ գնորդ գտնել և որոշում է վերավաճառել մեքենան:
Երկրաշարժի ժամանակ, երբ կորցրեցի իմ տունն ու ապրուստը, կյանքս դժոխքի էր վերածվել, ապրելս անիմաստ էի համարում, երբ լուր հասավ ինձ, որ իմ ամենամոտ ընկերուհին, ում համարում էի իմ քույրը, մահացել է, իսկ նրա դուստրը մնացել է փողոցում: Վերցրեցի նրան իմ խնամքի տակ, նա ինձ ստիպեց դարձյալ ապրել:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության, 2014 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է 14919 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 15479-ի դիմաց։
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայություն տարեկան եկամուտների մասին հաշվարկի էլեկտրոնային եղանակով ներկայացումն ապահովելու նպատակով այսուհետ բոլոր հարկային գործակալ չհանդիսացող անհատ ձեռնարկատերերին անհրաժեշտ է ներկայանալ հարկ վճարողներին սպասարկող համապատասխան ստորաբաժանում և ստանալ էլեկտրոնային ծածկագիր ու գաղտնաբառ:
«Մեզ համար հարսանեկան արարողության ամենակարևոր փուլը եկեղեցին է եղել, Տեր Նավասարդ սրբազանի օրհնությունը, պսակադրության արարողությունը: Ես և Մարիամը ցանկանում էինք այդ օրհնանքը ապրել: Երբ խորանի մոտ էի, ինձ մոտ այնպիսի զգացում էր, որ տանն եմ ու փորձում եմ ստեղծել նոր ընտանիք, որն ինձ համար շատ կարևոր էր: Չեմ կարող բառերով նկարագրել. Կարծես մի ուժ իջնի քո վրա, քեզ առավել լրջացնի և տա հնարավորություն՝ կարևորելու ապրածդ կյանքն ու հետագա տարիները: Հենց այդ օրը, երբ դուրս ես գալիս եկեղեցուց, հասկանում ես, որ այլ բանի համար ես ապրում ու այլ ուղղի պետք է վերցնես, այլ նպատակներ են ավելանում»,- ասում է Արտավազդ Ամիրյանը:
Ժամը 03:20-ի սահմաններում Նոր Արեշ 44 փողոցի բնակիչ, 18-ամյա Արսեն Գաբրիելյանը Դավիթ Բեկ փողոցի թիվ 84 տան դիմաց իր վարած Lexus GX 470 մակնիշի 60 RR 800 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել՝ անձը չպարզված մոտ 80 տարեկան կնոջ:
Դեկտեմբերի 1-3-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով:
Լոռու մարզի Այրում համայնքում խաղողի բերքահավաքն այս տարի նախատեսվածից շուտ է եղել. երաշտից հետո բերքը շուտ է հասունացել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Նոյեմբերի 30-ին, ժամը 13.37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի Գինեգործների 1-ին փողոցի թիվ 1ա տան տանիքում:
Նոյեմբերի 30-ին, ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցների Այգեգործական փողոցում քաղաքացին ընկել է ջրհորը և չի արձագանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 30-ին, ժամը 02.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դ. Անհաղթի փողոցում՝ շատրվանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օնգությունը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Նոյեմբերի 30-ին, ժամը 08.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի Թոթովենցի փողոցի թիվ 12 շենքի բնակիչներ Ն. Հ.-ը (ծնվ.1993 թ.) և Ն. Ղ.-ը :
Երեխային բերել են արդեն մահացած վիճակում, հերթապահ քույրը ասել է, որ երեխան չկա, հարազատները ասել են՝ ուր տանենք, Կիրովական ենք տանում, քույրն էլ ասել է՝ տարեք Նարեկ՝ մանկական բաժանմունք:
ՀՀ կառավարությունը ներշնչված է ՀՀ քաղաքացիներին առողջ տեսնելու ցանկությամբ: Ընդ որում, ով չի ցանկանում առողջ լինել սիրելի կառավարության առաջարկած տարբերակով, ստիպված կլինի առողջ լինել իր կամքին հակառակ, օրենքո՛վ: