
Արցախում զոհված Արմանը երեք երեխայի հայր էր

Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության հետեւանքով սեպտեմբերի 4-ին, ժամը 17:00-ի սահմաններում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը:
aparaj.am-ի փոխանցմամբ՝ Արման Ստեփանյանը ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցի անդամ էր: Ծնվել էր 1981 թվականի նոյեմբերի 7-ին: Ամուսնացած էր, երեք զավակների հայր էր: