Սեպտեմբերի 6-ին, ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Սևանի պոլիկլինիկա» աշխատասենյակներից մեկում անհիմն պատճառով, վիճաբանել է թերապևտի հետ, որի ընթացքում, դիտավորությամբ, եղունգները մխրճել է վերջինիս աջ դաստակի 3-րդ մատի շրջանի մաշկի մեջ՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող վնասվածքներ։
Սեպտեմբերի 6-ին, ժամը 06.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 21.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի մոտակայքում գտնվող ջրանցքում մարդու ոտք է նկատվել. անհարժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերը պարտադրող ամիս է։ Մեր բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը (ներառյալ` մարզպետներ ու քաղաքապետեր) սեպտեմբերի 1-ին պարտադիր դպրոց է գնում։ Անկախ իրենց կամքից, իհարկե։ Պաշտոնն է պարտադրում դպրոց գնալ։ Պարտադրում է նաև թաքցնել իրենց անձնական կարծիքը կրթության ու դպրոցի մասին։
Ոստիկանությունը` կեղծ ահազանգերի հետքերով:
Մոսկվայի Ոստիկանության աշխատակիցները տղամարդու են ձերբակալել, ում կասկածում են նվազագույնը 20 բռնաբարությունների մեջ, որոնք իրականացվել են վերջին մի քանի տարում:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Մարալիկ քաղաքի բնակիչները շարունակում են մնալ առանց լիարժեք բուժօգնություն ստանալու հնարավորության: Քաղաքի առողջության կենտրոնի` 1960-ականներին կառուցված շենքը, մի քանի տարի է, ինչ չի օգտագործվում ըստ անհրաժեշտության:
«Սահմանամերձ 31 համայնքներին տրված հարկային արտոնություններն էական ազդեցություն չեն ունենում և գյուղերում ներդրումներ չի կատարվում: Այսինքն՝ մենք մարդկանց լուրջ արտոնություն ենք տվել, բայց էական ազդեցություն չի ունենում: Այդպես ամբողջ հանրապետությունում է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով՝ իր գործընկերների հետ, այսօր այցելել է Տավուշի մարզի երկու օր շարունակ Ադրբեջանի կողմից ռմբակոծվող սահմանամերձ գյուղեր՝ Բաղանիս, Սևքար, Ոսկեվան և այլն:
Բնակարանագողերը կալանավորված են:
Մալաթիա թաղամասում կատարված կողոպուտը բացահայտվել է:
Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարներ Սեյրան Օհանյանի , Արմեն Երիցյանի, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ եղել է Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք համայնքներում, հանդիպել է տեղի բնակչության հետ, ծանոթացել է առկա խնդիրներին:
Վարաչապետ Աբրահամյանը վստահեցրել է նաև, որ հակառակորդի կողմից կրակահերթերի հետևանքով սահամանամերձ համայնքների բնակիչների բնակարանների կրած վնասները կփոխհատուցի ՀՀ կառավարությունը:
Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15-ի սահմաններում «ՊԱԶ» ավտոբուսը Միկրոշրջան թաղամասի շուկայի խաչմերուկում բախվել է ճամփեզրին առանց վարորդի կայանված «ՎԱԶ-2108»-ի, որն էլ առաջ շարժվելով` վրաերթի է ենթարկել 1993 թ. ծնված Քնարիկ Ե.-ին:
Արյունոտ հանգուցալուծում Երևանի Մարգարյան փողոցի բնակարաններից մեկում:
Սեպտեմբերի 6-9-ին շրջանների զգալի մասում, 10-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 02.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 21/2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր արդեն Արփինե Հովհաննիսյանը, շատերի համար անսպասելի, նշանակվեց Արդարադատության նախարարի պաշտոնում: Իհարկե, այդ նշանակումից հետո շատերը մեծ հիասթափություն ապրեցին, ոմանք նույնիսկ միմյանց հարց էին ուղղում՝ արդյոք արտագաղթելու ժամանա՞կն է, թե՞ արդեն ուշացել են, ոմանք` Ա. Հովհաննիսյանի հետ մտերիմները. ուրախ էին, ոմանք քծնում էին՝ սրտաճմլիկ շնորհավորանքներով, բայց արդեն փաստ է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Հայկ Կառլենի Թևոյանին՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության և անձնական արիության համար հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 21-ին, «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տերյան փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հայաստանում ընթացող «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարային վարժանքների շրջանակում Երեւանի «Նուբարաշեն» հրաձգարանի տարածքում փախստականների համար պայմանական ճամբար են սարքել։
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին արագ լուծումներ տալ փախստականների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին: Ներկայացված խնդրի վերաբերյալ ընդունվել է կառավարության որոշում:
Սեպտեմբերի 4-ին Արցախ ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության անդամներն այցելել են ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14000 կրակոց:
«Աբովյանի դատարանում որևէ որոշում չի կայացվել: Աբովյանի դատարանը բաց ռեժիմի հետ կապված որևէ գործառույթ չի իրականացրել: Նորից եմ շեշտում, Աբովյանի դատարանը բաց ռեժիմի հետ որևէ որոշում կայացնելու իրավասություն չունի: Բաց ռեժիմի խնդիրը կարգավորվում է համապատասխան օրենքներով»:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառում է կատարել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի լարվածության վերաբերյալ՝ դատապարտելով շփման գծում քաղաքացիական անձանց դեմ կանխամտածված գործողությունները:
Հակառակորդը կրակում է մեր գյուղերի ուղղությամբ՝ պատճառելով ավերածություններ և զոհեր: Մենք ստիպված ենք պատասխանել՝ քանդելով նրանց գյուղերը և ոչնչացնելով նրանց զինվորներին: