
Ինչ է խոսել Ռուբեն Հայրապետյանը Շահեն Հարությունյանի հետ. news.am

Հայաստան – Դանիա ֆուտբոլային հանդիպման մեկնարկից առաջ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Շանթ Հարությունյանի որդի Շահենին հորդորել է չկրկնել Հայաստան – Պորտուգալիա խաղի ժամանակ կատարածն ու չներխուժել խաղադաշտ՝ զգուշացնելով, որ այդ դեպքում «Հայաստանի ազգային հավաքականը կարող է ընկնել սև ցուցակի մեջ»: Այս մասին NEWS.am-ին ասել է Շահեն Հարությունյանը:
«Մյուս երկրպագուների հետ կանգնած էի, եկավ, ասեց՝ Շահեն, մի հատ իջի ներքև: Իջա, մոտ 3 րոպե խոսեցինք, զգուշացրեց, որ եթե էլի նման բան անեմ, դա վատ կանդրադառանա ազգային հավաքականի վրա, այն կարող է հայտնվել սև ցուցակում»,- ասել է Շահեն Հարությունյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: