Պատահար՝ Երևանի Վարդանանց-Նար-Դոս փողոցների խաչմերուկում

Սեպտեմբերի 7-ին, ժամը 05.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Վարդանանց-Նար-Դոս փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. մեքենան բախվել է գազատար խողովակին, որից առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 34 TZ 177 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Դ. Շ.) հարվածել է մայթեզրի արգելապատնեշին, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենան հոսանքազրկվել է տեղի ուժերով:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը:

Տեսանյութեր

Լրահոս