Բաժիններ՝

«Շահեն Հարությունյանի ոտքը ստացել է երկրորդ աստիճանի սալջարդ և նա 2-3 շաբաթ անշարժ վիճակում պետք է պառկի»

Ինչպես հայտնի է, այսօր Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ կրկին միջադեպ է տեղի ունեցել Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի հետ, որ արդյուքնում Շահենը տեղափոխվել է հիվանդանոց:

Իսկ մինչ այդ, ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպման մեկնարկից առաջ, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Շանթ Հարությունյանի որդի Շահենին հորդորել էր չկրկնել Հայաստան- Պորտուգալիա խաղի ժամանակ կատարածն ու չներխուժել խաղադաշտ՝ զգուշացնելով, որ այդ դեպքում «Հայաստանի ազգային հավաքականը կարող է ընկնել սեւ ցուցակի մեջ»: Այս մասին NEWS.am-ին ասել էր ինքը` Շահեն Հարությունյանը:

«Մյուս երկրպագուների հետ կանգնած էի, եկավ, ասեց՝ Շահեն, մի հատ իջի ներքև: Իջա, մոտ 3 րոպե խոսեցինք, զգուշացրեց, որ եթե էլի նման բան անեմ, դա վատ կանդրադառանա ազգային հավաքականի վրա, այն կարող է հայտնվել սեւ ցուցակում»,- պատմել էր Շահեն Հարությունյանը` ավելացնելով, որ խաղից առաջ իրեն նույն հարցով մոտեցել էր նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանը կրկին հոր` քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի լուսանկարով շապիկով էր գնացել խաղին: Նույն շապիկով նա Հայաստան – Պորտուգալիա Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպման առաջին խաղակեսի ընթացքում ներխուժել էր խաղադաշտ` բողոքի ակցիա անցկացնելով և ի տես բոլորի բարձրացնելով Հայաստանում քաղբանտարկյալների առկայության խնդիրը։

168.am-ի հետ զրույցում ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, պատմել էր Շահենի հետ այսօր տեղի ունեցածի մանրամասները: Նշենք, որ Շահենի հեռախոսն անհասանելի էր և հնարավոր չէր խոսել անձամբ իր հետ:

«Ընկերների հետ նստած են եղել, մի քանի քաղաքացիական հագուստով մարդիկ իրենց դեմը փակել են: Շահենենք կանգնել են, որ կանգնած նայեն, նրանք էլ են կանգնել՝ ոստիկանական և քաղաքացիական հագուստով մարդիկ: Շահենենք գնացել են աջ, նրանք էլ են աջ գնացել ու աջ կողմ են փակել, գնացել են ձախ՝ ձախ կողմն են փակել, իջել են ներքև, այնտեղ էլ են եկել փակել:

Տղաները մոտեցել են ոստիկաններին, ասել են՝ այս ի՞նչ է կատարվում, մեզ չեն թողնում ֆուտբոլ նայենք, ոստիկանները ոչ մի արձագանք չեն տվել, Վ. Օսիպյանն ասել է՝ մենք հատուկ օպերացիա ենք կատարում, ինչը ձեզ հասու չէ: Շահենենք էլ ջղայնացել են, բարձրացել են վերև, որ ամենավերևից նայեն՝ ընդհանրապես դաշտից հեռու:

Նորից եկել են քաղաքացիկան հագուստով և ոստիկանական հագուստով մարդիկ՝ բրդբրդել են տղաներին` մինչև ելք տանող ճանապարհը, ու այդտեղ աստիճաններ են եղել, բրդել են, ու Շահենն աստիճաններից ընկել է, ոտքը վնասել է»,- պատմեց Վ. Շուշանյանը:

Նրա տեղեկացմամբ` բժիշկն ասել է, որ Շահենի մոտ երկրորդ աստիճանի սալջարդ է և նա 2-3 շաբաթ անշարժ վիճակում պետք է պառկի: 1_640x427

 

 

2_640x427

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս