
Հայաստանում աղքատությունը հնարավոր է հաղթահարել. Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի էջում գրում է.
«Մի քանի տասնյակ բնակավայրերում շրջագայությունների արդյունքում հանգել եմ հետևյալ եզրակացության. Հայաստանում աղքատությունը հնարավոր է հաղթահարել՝ խմելու և ոռոգման ջուրը մոտավորապես նույնքան հասանելի դարձնելով, որքան հասանելի է էլեկտրականությունը:
Այսինքն՝ ինչպես բնակարանների 95 և ավելի տոկոսում 24 ժամ հոսանք կա, այնպես էլ բոլոր տներում՝ առանց բացառության՝ առնվազն 12 ժամ խմելու ջուր լինի և բոլոր վարելահողերը՝ առանց բացառության՝ ապահովված լինեն իրենց անհրաժեշտ ոռոգման ջրով:
Հասկանալիորեն՝ տրամաբանական սակագներով: Խնդրում եմ չշփոթել. ոչ թե ցածր, այլ տրամաբանական սակագներով»: