
«Յախք, թու, կարող էի, չէ՛, հայ չծնվել». Նիկոլայ Ծատուրյանը՝ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում շնորհելու մասին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Յախք, թու, կարող էի, չէ՛, հայ չծնվել», սա է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի արձագանքը՝ Արմենչիկ բեմական անունով հայտնի երգչին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ։
Նշված կոչումը երգիչ Արմեն Գոնդրաչյան-Արմենչիկին Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհվել է Հայաստանի անկախության օրվա առթիվ՝ երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար։ Նիկոլայ Ծատուրյանը կարծում է, որ սա արդեն խայտառակություն է։ «Երբ որ չափանիշը իջնում է մինչև «պլինտուս», դա արդեն սարսափելի է։ Դա խոսում է մեր անճաշակության, գռեհկության, աշխարհից կտրվածության մասին։ Եթե աշխարհը 21-րդ դարում է, մենք 19-րդ դարում ենք դեռ»,-երեկ մեր թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել թատերական գործիչը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։