Բաժիններ՝

Ոստիկանությունում է անձը, ում Սմբատ Հակոբյանը մատնանշել է`որպես իր նկատմամբ բռնություն գործադրած անձ

Այն անձը, ում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը մատնանշել է՝ որպես իր նկատմամբ բռնություն գործադրած անձ, այս պահին Ոստիկանությունում է: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ անձը մատնանշվել է՝ որպես միջադեպի մասնակից, նա բերվել է Ոստիկանություն, կատարվում են համապատասխան գործողություններ: Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ որոշ ժամանակ անց նյութերը կուղարկվեն ՀՀ Քննչական կոմիտե:

Հիշեցնենք, որ Սմբատ Հակոբյանը ծեծի էր ենթարկվել երեկ Աբովյան փողոցում: Նա հոսպիտալացվել է և այժմ տեղափոխվել է հիվանդասենյակ: Այսօր լրագրողների հետ զրույցում նա հայտնել էր, թե ինչպես է տեղի ունեցել միջադեպը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930