Բաժիններ՝

Փոքրիկն օգնության կարիք ունի. երիտասարդ ծնողները խնդրում են օգնության ձեռք մեկնել

ԳԱԼԱ-ն գրում է. Արտյոմ Ավետիսյանի երիտասարդ ընտանիքն աջակցության կարիք ունի: Ընտանիքի երկրորդ զավակը` 2014 թվականին ծնված Ֆելիքս Ավետիսյանը, առողջական լուրջ խնդիրներ ունի: Ծնողները բազմաթիվ դռներ են թակել փոքրիկին առողջացնելու հույսով, դիմել են մի շարք կառույցների՝ աջակցության խնդրանքով, սակայն առայժմ որեւէ արդյունքի չեն կարողացել հասնել: Ֆելիքսի մոտ դրական դինամիկա դեռեւս չի նկատվում:

Նա չի կարող քայլել, ախտորոշումն է` մանկական ցերեբրալ պարալիչ: Հարկավոր են վերականգնողական կուրսեր, որոնք անվճար չեն իրականացվում:

Ընտանիքը ոչ միայն չի կարող փոքրիկ Ֆելիքսի բուժման ծախսերը հոգալ, այլեւ անգամ սննդի խնդիր կա, կոմունալ վճարներն ու բնակարանի վարձավճարը չեն կարողանում ամեն ամիս ժամանակին վճարել: Ապրում են Մուշ թաղամասում:

nkaar2

«Ուր ասես դիմել եմ, ուր գնում եմ, ասում եմ՝ գոնե հեչ բանով չեք կարող օգնել, սնունդով ապահովեք երեխային, կալցին եւ հեմոգլոբինն ընկած են: Օր օրի նիհարում է երեխես: Բժիշկներն ասում են՝ օրվա մեջ գոնե մի հարյուր գրամ պետք է միս ուտի, որ հեմոգլոբինը ելնի, բայց ի վիճակի չեմ: Մենակ 2000 դրամ մսի արժեքն է: Ես չգիտեմ՝ էլ ո՞ւմ դիմեմ, ուր գնում եմ, դռները փակ են»,- մեզ հետ զրույցում պատմեց փոքրիկի հայրը՝ Արտյոմ Ավետիսյանը:

Շուտով ընտանիքը կարող է հայտնվել դրսում, որովհետեւ չեն վճարել բնակարանի վարձը: Փոքրիկի հայրը հուսահատ է՝ ի՞նչ է անելու, ո՞ւր է գնալու երկու անչափահաս փոքրիկների հետ միասին:

Անվճար չեն նաեւ մի շարք բժշկական ծառայություններ: Այս հանգամանքը խանգարում է Ավետիսյաններին, որ փոքրիկին ապահովեն լիարժեք բուժման կուրսեր, տեղափոխեն մայրաքաղաք:

nkaarr3

«Կըսեն՝ պետական աշխատող ես: 21000 երեխու թոշակն է, 28000՝ նպաստը, ես այդ գումարով ի՞նչ անեմ: Մենակ ավելի քան 60000 պարտք եմ տան վարձ»:

Ամուսինները շնորհակալ են բոլոր նրանցից, ովքեր ձեռք են մեկնել իրենց, խնդրանքն անպատասխան չեն թողել, միայն փոքրիկն առողջ լիներ եւ կարիք չլիներ օգնության խնդրանքով դիմել մարդկանց՝ հանել իրենց դժվարին իրավիճակից, ասում է Արտյոմ Ավետիսյանը:

Հուսահատության եզրին կանգնած ծնողները խնդրում են մարդկանց օգնել իրականացնել իրենց առողջ փոքրիկ ունենալու ամենամեծ երազանքը, որ Ֆելիքսը քույրիկի հետ միասին թռչկոտի, գրկի նրան, միասին իջնեն բակ՝ խաղալու: Սա իսկապես երիտասարդ զույգի ամենամեծ երազանքն է:nkaar2

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են կապ հաստատել ընտանիքի հետ, կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ 098.32.09.04:

Հաշվեհամար՝

1510026964910100 ՀՀ դրամ (AMD)

1510026964910101 ԱՄՆ դոլար (USD)

1510026964910158 ռուբլի (RUR)

15100 եվրո

Աղբնյուրը՝  galatv.am:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս