Բաժիններ՝

«Պարոն Գորիկ Հակոբյանը պարզապես իր տեղում չէ». Ստեփան Սաֆարյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին

«Պարոն Գորիկ Հակոբյանը պարզապես իր տեղում չէ, և Սերժ Սարգսյանը պետք է մտածի նրան փոխարինելու մասին»,- նման կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի երեկ արած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենը խոսելով օրերս Ադրբեջան ներգաղթած և քաղաքական ապաստան պահանջած Վահան Մարտիրոսյանի սահմանը հատելու մասին՝ նշել էր, որ դա «շատ հեշտ բան է, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն, օրվա մեջ ցանկացած ժամի, շաբաթը յոթ օր, տարին տասներկու ամիս, գարուն, աշուն, ամառ, ձմեռ՝ երբ ուզենա, կարճ ասած, կարող է անցնել Ադրբեջան»։

«Հայտարարել, որ մի շարք խարդախությունների, գողությունների մեջ մեղադրվող, հետախուզման մեջ հայտարարված, չբացակայելու ստորագրություն տված անձը կարող է հանգիստ գնալ և լքել Հայաստանը, նշանակում է՝ Գորիկ Հակոբյանն ուղղակիորեն խթանում է Հայաստանում հանցագործությունը, որովհետև նա ուղղակի հասկացնում է, որ բոլոր հանցագործները կարող են գործել արարք և շատ հանգիստ լքել Հայաստանի տարածքը, որովհետև որևէ մեկը նրանցով չի զբաղվում»,- նշեց Ս. Սաֆարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս