Մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործը նոր դատավորի է մակագրվել: Քրեական գործը կքննի Տաթևիկ Գրիգորյանը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում Երորդմասի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի և նրա ընկերների սպանության, ինչպես նաև ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող 29-ամյա Սարգիս Գրիգորյանին ( Ծգլ), 31-ամյա Սարգիս Հախանումյանին (Տլե) և նրա հասակակից Վահան Հակոբյանին (Գաստիկ) հայտնաբերելու ուղղությամբ:
2014 թվականի դեկտեմբերին Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը գործարկվեց: Հանքավայրի շահագործումից երեք ամիս անց արդեն սկսված է խտանյութի արդյունահանումը:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ այսօր մարտի 13-ին, Երևանում տեղի ունեցած ավտոմեքենայի հրդեհից:
Դ. Օհանյանը նույն օրը ժամանել է «Բագրատաշեն» մաքսակետ, փորձել է ՀՀ-ից մաքսային սահմանով Վրաստան տեղափոխել վերոհիշյալ գումարները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Երեմ Սարգսյանն այսօր հանդիպեցին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:
Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի բնակիչները տարակուսած են: 88-ին բնակարանները կորցրած և անօթևան ճանաչված ընտանիքներին «Գլենդել հիլզը» խոստացել էր կառուցել քարաշեն բնակարաններ:
Մարտի 13-ին, ժամը 17.43-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի հավաքակայանի մոտակայքում` Գործարանային փողոցի թիվ 2 հասցեի հարակից գտնվող լողավազանում, հայտնաբերվել է քաղաքացու (մոտ 91 տարեկան) դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները մարտի 12-ին, ժամը 18.00-ին, Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 15 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին:
Մարտի 12-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել 1988 թ. ծնված Արմեն Պ.-ին:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունն իրականացրել է իրանցի տասը դատապարտյալի փոխանցումը Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն:
«Բարձր ենք գնահատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում «100 կյանք» մարդասիրական նախաձեռնությունը: Այն հատուկ ուշադրության արժանի նախաձեռնություն է, որը ոչ միայն միջազգային մակարդակով լուսարձակի տակ է բերում հայ ազգի զավակների հավատարմությունը նահատակների կտակին եւ բարձրաձայնում է մեր պահանջատիրությունը, այլեւ, վստահ ենք, որ մղիչ ուժ կհանդիսանա, որպեսզի միջազգային բարձր համբավ վայելող անձիք զորակցեն մեր ժողովրդին եւ մեզ հետ միասին պահանջեն մեր ոտնահարված իրավունքների ճանաչումը»,-ընդգծել է Արամ Ա կաթողիկոսը:
2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար հետախուզվում են:
Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Երևանի Մանթաշյան փողոցում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 47-ամյա Կարապետ Հարությունյանը:
Քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մարտի 14-ին, 15-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի ցերեկը, 16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղում այցելել են Ադրբեջանի երկու քաղաքացիներին:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահատվել է 9-ը: Բացահայտվել է գողության` 9, խարդախության` 6, յուրացման` 2, շորթման և կողոպուտի 1-ական դեպք:
Քննարկվել են ռազմական կրթության, վարժանքների, խաղաղապահության, նյութատեխնիկական ապահովման և ռազմական արդյունաբերության ոլորտներին առնչվող հարցեր:
Մարտի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկուն: Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հայաստանը բարձր է գնահատում Սուրբ Աթոռի հետ տարբեր ոլորտներում առկա կառուցողական երկխոսությունն ու քրիստոնեական նույնակունք արժեհամակարգից սերող բազմաբովանդակ երկկողմ կապերի ընդլայնումը:
«Մենք չենք գնացել, այդքան մենք դիմեցինք, որեւէ բան չարավ, հիմա որպես ինչ գնանք մոտը, եթե չընդառաջեց, հետո քեֆը թմմավ, էսօր ուրբաթ է՝ ընդունելության օր է, բոլորի հետ միասին կանչել է, ինքը մեզ արհամարհեց, մենք էլ չենք գնում»:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Մեղրիում մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:
Մարտի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը։
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Երեմ Սարգսյանն այսօր ներկա են գտնվել քրեական գործով նշանակված դատակենսաբանական փորձաքննությանը։
Գյումրիում տեղի ունեցած կրակոցների գործով ձերբակալվել է ևս մեկը՝ Դավիթ Հրաչիկի Հակոբյանը, խմբի կողմից բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ ուղեւորի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել տաքսու վարորդին:
Մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած սպանության գործի ընթացքից գրեթե ոչինչ հայտնի չէ:
Ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը ընթացիկ տարվա մարտի 12-ին հրամաններ է ստորագրել կադրային փոփոխություններ կատարելու մասին: