Ավան 3 թաղամասում` երիտասարդ լրագրողների, բժիշկների, մանկավարժների և մարզիկների համար կառուցված բազմաբնակարան շենքային համալիրում, բնակարան ունի ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, համատեղության կարգով, նշանակել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Բրյուսել):
Հայերը Սինգապուրում հաստատվել են 18-րդ դարի վերջին: Նրանք հիմնականում այստեղ են տեղափոխվել Մալայզիայից, Հնդկաստանից եւ Նոր Ջուղայից: Ներգաղթի երկրորդ ալիքը Սինգապուր է բերել հայերի փոքրիկ խմբի Պարսկաստանից եւ Կալկաթայից: Ներգաղթի երրորդ ալիքը 20-րդ դարի սկզբին էր, հիմնականում՝ Իսպահանից:
Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում՝ իրենց տան անասնագոմին կից շինությունում, այսօր՝ ժամը 13:00-ի սահմաններում, 12-ամյա աղջնակ է ինքնասպան եղել՝ կախվելով տուկի թելով:
Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ Իջեւանի եւ Բերդի տարածքային գրասենյակների գույքը վերադարձնելու պահանջ է դրել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 13-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Րաֆֆու 111՝ «Յումալյուքս», «Ռաօ-Մարս», «Աստրա» գործարանների, «Ռաօ-Մարս» գործարանի թվով 2 հանրակացարանների, թերզարգացած երեխաների ուսումնարանի և հարակից օբյեկտների ջրամատակարարումը:
Մարտի 7-ին Գյումրիում հնչած կրակոցների գործով ձերբակալվել է 2 անձ: Կայքի տեղեկությունների համաձայն` դեռևս հետախուզման մեջ գտնվող Ա. և Գ. Գրիգորյան եղբայրները ներգրավվել են որպես մեղադրյալ: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:
Մարտի 11-ին, ժամը 23.47-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Հարսնաքար ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում դեռևս այս տարվա փետրվարի սկզբին սկսված ստուգումներն, ի վերջո, ավարտվել են:
«Դատապարտյալների բոլոր դիմումները ուղարկվել են հասցեատերերին, իսկ այն, ինչ դուք գրել էիք, թե քրեակատարողական հիմնարկի պետը իրեն հայհոյել է, իրականությանր չի համապատասխանում, բայց այնուամենայնիվ, վարչության պետի՝ Օսիկյանի հրահանգով աշխատակիցներ են ուղարկվել այդ դատապարտյալի մոտ՝ նրա հետ զրուցելու համար»:
ՀՀ ԿԲ-ն արձանագրել է, որ անցած տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում միջազգային դրամական փոխանցումների համակարգով դեպի ՀՀ փոխանցված գումարները 2013 թվականի համեմատ նվազել են 24 տոկոսով և կազմել 162 միլիարդ դրամ։
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Այս տարի հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին մասնակցելու մասին ՀԱՕԿ որոշումը, որը անշուշտ՝ համաձայնեցված է ՀՀ իշխաթյունների հետ, ոչ միանշանակ արձագանք է մարզական եւ հանրության շրջանակներում։
Մինչ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը քննում է մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի՝ մոտ տևփ ունեցած սպանունության գործը, քրեական հեղինակություններն էլ իրենց ներսում են «քննություն» սկսել՝ պարզելու համար, թե ով է կանգնած Երրոդմասցի Լյովիկի սպանության թիկունքում:
նրա հայտարարության, հրացանը պատահաբար կրակվել է, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ, 36-ամյա Միշա Համբարձումյանը գլխի մասում ստացել է հրազենային
«Էհ, հիմա ի՞նչ նշանակություն ունի՝ ինչն է պատճառը, ասում եմ, որ էլ քաղաքականությամբ չեմ զրաղվում, չեմ գնում, չեմ գալիս…»,:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է որ այն տեղեկությունները, թե ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը պատրաստվում է առաջնորդել Արցախի ընդդիմությունը, իրականությանը չեն համապատասխանում:
Համայնքները, ըստ մեծության, 50-80 հազարական դրամ են հավաքել, դպրոցների տնօրեններից ավելի «համեստ» նվեր են պահանջել՝ 10 հազարական դրամ: Ընդ որում՝ գործը գլուխ են բերել մի քանի համայնքապետեր, ըստ շրջանների:
ՀՀ Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը դեկտեմբերին արձակուրդ մեկնելու դիմում է ներկայացրել, բայց հաջորդ օրն իսկ «վերադարձել» է արձակուրդից:
«Ես շատ երջանիկ եմ, քանի որ 35 տարվա կարիերայից հետո առաջին անգամ այցելելու եմ այս երկիր: Ես շատ քիչ տեղեկություններ ունեմ Հայաստանի մասին, շատ ուրախ եմ, որ երեք օր այստեղ եմ լինելու, հուսով եմ՝ առիթ կունենամ ավելի շատ բան իմանալու: Բացի այդ՝ Փարիզում ունեմ մի քանի հայ ընկերներ, լավ երաժիշտներ, ահա թե ինչու ես շատ ուրախ եմ, որ վերջապես կբացահայտեմ ձեր գեղեցիկ երկիրը»:
Ինչպես գրում է «Прайм Крайм»-ը, նախորդ շաբաթվա վերջին Հունաստանում տեղի ունեցած գողական հավաքի ժամանակ դադարեցվել են վերջերս «օրենքով գողի» կարգավիճակ ստացած 39-ամյա Գեորգի Մոդեբաձեի (Գիգա Օզուգեթսկի) լիազորությունները։
Հայաստանում, շուրջ 1 ամիս առաջ պարզվել էր, որ նա անբուժելի հիվանդություն ունի` գլխուղեղի ուռուցք:
Մարտի 10-ին, ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Վ.-ի անվամբ քաղաքացի Ա. Մ.-ի բերած հանձնուքում հացի միջից հայտնաբերել և առգրավել են «B 8» գրառմամբ մեկ հաբ:
2015 թ. մարտի 11-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Խաչատրյանի, շարունակվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2014 թ. սեպտեմբերի 4-ին մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:
Այսօր՝ մարտի 11-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Երեւանի բնակիչ,1970թ. ծնված Կարեն Մեսրոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նպատակ ունենալով Ղազախստանից ձեռք բերված 15 կգ 180 գրամ ընդհանուր քաշով ձկնկիթն առանց մաքսային ձեւակերպումների տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, 2014թ. դեկտեմբերի 9-ին Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Միրզաբեկ Միրոնովի հետ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված հաղորդման քննարկմամբ տեղեկություններ են ձեռք բերվել, որ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության աշխատակիցները մեղադրյալ Գևորգ Մ.-ի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով սպառնալիքներ և ճնշումներ են գործադրել վկա Գայանե Խ.-ի նկատմամբ, իսկ հետագայում վերջինիս մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ընթացքում քննիչն արձանագրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
Սահմանամերձ Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը ասում է, որ գյուղից 9 կմ վերեւ գտնվող ջրերը Ոսկեպար տեղափոխելու դեպքում լիովին կլուծվի բնակիչների խմելու ջրի խնդիրը:
Մարտի 10-ին, ժամը 13.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյանց պողոտայի թիվ 2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: