
Գողություն՝ դեղատներից

Մարտի 12-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել 1988 թ. ծնված Արմեն Պ.-ին:
Նա խոստովանել է, որ հունվարին Երևանի Կոմիտասի պողոտայի 55/61 հասցեում գործող դեղատնից գողացել է ճնշում չափելու երկու սարք՝ 37.950 դրամ ընդհանուր արժողության, և յուրաքանչյուրը 8.000 դրամով վաճառել անծանոթ անձանց:
Կատարվում է հետաքննություն:
***
Արմեն Պ.-ն խոստովանել է նաև, որ հունվարին Երևանի Փափազյան փողոցի 21 հասցեում գործող դեղատնից գողացել է ևս մեկ համանման սարք՝ 15.800 դրամ արժողության, և 8.000 դրամով վաճառել անծանոթ անձի:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն