
Սպիտակցիների «սև փողերը» Վրաստանի սահմանին հայտնաբերվել են

Tesankyun.am-ը գրում է. Սպիտակի բնակիչ,1986թ. ծնված Արկադի Աջամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նպատակ ունենալով ՀՀ-ից Վրաստանի Հանրապետություն մաքսանենգ եղանակով տեղափոխել խոշոր չափերով գումար եւ դրա համար նախնական համաձայնության գալով համաքաղաքացի,1978թ. ծնված Դավիթ Օհանյանի հետ, վերջինիս միջոցով 2014թ. հուլիսի 31-ին կազմակերպել է թույլատրված չափը գերազանցող, 14 միլիոն 973 հազար 280 ՀՀ դրամին համարժեք 36 հազար 880 ԱՄՆ դոլարի եւ 5 միլիոն 430 հազար դրամին համարժեք 10 հազար եվրո գումարի մաքսանենգ տեղափոխումը Վրաստան:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Դ. Օհանյանը Ա. Աջամյանից ստանալով նշված գումարները, դրանց հայտնաբերումը դժվարացնելու նպատակով 36 հազար 880 դոլարի մի մասը թաքցրել է գոտկատեղում, մի այլ մասը եւ 10 հազար եվրոն տեղադրել գրպաններում, իսկ 10 հազար դոլարը փոխանցել է իր հետ Վրաստան մեկնող Նորայր Թորոսյանին՝ վերջինիս չտեղեկացնելով հանցավոր նպատակի մասին:
Դ. Օհանյանը նույն օրը ժամանել է «Բագրատաշեն» մաքսակետ, փորձել է ՀՀ-ից մաքսային սահմանով Վրաստան տեղափոխել վերոհիշյալ գումարները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: