ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ Աժ պատգամավորների թիվը կարող է կրճատվել և դառնալ 75:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եկամուտների և գույքի՝ 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ անցած տարի նրա եկամուտները կազմել են 347 միլիոն 724 հազար դրամ, որից աշխատավարձը 6 միլիոն 280 հազար դրամն է:
Ինչպես հայտնաբերեցին ավազակային հարձակում կատարողին:
Դժբախտ պատահար՝ որսի գնալիս: Պատճառը հանցավոր անփութությունն էր:
Ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին Արցախում սեղմված գազի սակագինն աճել է:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
2015 թվականի մարտի 16–ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում հստակեցվեցին Հանձնաժողովի առաջիկա երկու ամիսների աշխատանքները:
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի դեպքով հարուցված քրեական գործն արդեն վերաքննիչ դատարանում է. քրեական գործը մակագրվել է դատավորներ Հենրիկ Տեր-Ադամյանին, Մհեր Արղամանյանին և Արարատ Պետրոսյանին:
նակարանային խնդիրը Գյումրիում մնում է առաջնահերթ: Մեծ թիվ են կազմում ինչպես հերթացուցակներից դուրս մնացած, այնպես էլ անօթևանի կարգավիճակ չունեցող քաղաքացիները:
Վանաձորի՝ մարդկանցից մոռացված մի անկյունում խորդուբորդ, ցեխոտ մի արահետ կա։ Այստեղ գտնվող փոքրիկ ու սառը տնակում է ապրում 7-ամյա Էրիկը։ Ընկերներ չունի, քանի որ այդ տարածքում սակավաթիվ մարդիկ են ապրում։ Էրիկը շատ է սիրում մաթեմատիկա առարկան, ունի փայլուն ունակություններ, սակայն դպրոց չի գնում։ Նա տառապում է ստամոքս-աղիքային համակարգի դիսկինեզիա հիվանդությամբ։
2015 թվականի մարտի 15-ին Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի հարակից ձորում՝ քարերի մեջ հայտնաբերվել է Կոտայքի մարզի բնակիչ, 46-ամյա Արշակ Առաքելյանի դին:
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 15-ին, ժամը 13.10-ին, Տաշիրի Ջահուկյան փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Խաչիկ Գ.-ն:
Ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Խաչատրյանի հոր ներկայացուցիչը բողոքարկել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով քրեական գործը կարճվել էր համաներման կիրառմամբ:
Բնապահպան, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը այսօր տեղի ուենցած ասուլիսի ժամանակ նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ մի փորք բանավեճ է տեղի ունեցել նախագահի և խորհրդի անդամների միջև:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 18-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակի Սիլիկյան, Լուկաշին, Նորվեգական թաղամասերի, Գրիգոր Զոհրաբ և Չուխաջյան փողոցների, Հասրաթյան 25/3, 25/4, 25/5 շենքերի եւ հարակից տարածքների, Սպանդարյան կայարանի, Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի արտադրական ձեռնարկությունների, կաթի գործարանի և հարակից հանրային բաժանորդների, Մերձավան գյուղի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ստացվել է նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը։
Կողուպուտ կատարած երիտասարդին հայտնաբերեցին:
«Օրինական» ուժի մեջ է մտել Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ շինծու քրեական գործի վճիռը, որով նա ոչ միայն հարկադրված է մնալ անազատության մեջ հինգ ու կես տարի, այլև պետք է պետ․բյուջեի օգտին վճարի իբր կաշառքի արդյունքում ստացված 2000 ԱՄՆ դոլար։
Մարտի 17-ին, 20-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ին լեռնային գոտիներում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում՝ ձյուն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել շինություն ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 14-ին, ժամը 01.00-ին սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 84/5 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 1959 թ. ծնված Հովհաննես Հովհաննիսյանին, որը տեղում մահացել էր, իսկ վարորդը դիմել էր փախուստի:
Սոցիալապես վատ ապրող ընտանիքների համար բարի մարդկանց կողմից ստացած հագուստն ու ուտելիքն անգամ կարող են սովորական օրը տոն դարձնել: Այդպիսի ընտանիքները դեռ ամբողջությամբ իրենց հույսը չեն կորցրել կյանքի նկատմամբ ու դեռ սպասում են, որ կգտնվեն բարի մարդիկ ու կօգնեն` ինչով կարող են: «168 Ժամը» պարբերաբար անդրադառնում է հասարակությանը վերաբերող խնդիրներին ու լուսաբանում սոցիալապես անապահով այսպիսի ընտանիքների պատմությունները:
Բրիտանական հեղինակավոր TIMES ամսագրի հայտնի կրթական հավելվածը՝ Times Educational Supplement-ը (TES) հոդված է հրապարակել UWC Դիլիջան քոլեջի մասին: Հոդվածի հեղինակ Ուիլյամ Սթյուարթի «Հայկական «ապուրն» ունի ազգերին միավորելու բաղադրիչներ» խորագրով հոդվածում անդրադարձ է կատարվում UWC Դիլիջան քոլեջի ստեղծման պատմությանը, քոլեջի նպատակին ու առաքելությանը, ընդգծվում է, որ Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ հիմնված քոլեջի նպատակն աշխարհում խաղաղության խթանումն է:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` դադարեցվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի պաշտոնավարումը` իր դիմումի համաձայն։
35-ամյա տղամարդը կնոջ հետ վիճաբանության ժամանակ, գրպանից հանել է դանակն ու կտրել ձախ ձեռքի արյունատար երակները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին:
Բնակիչները նաև տեսակետ են հայտնել, որ մասնավոր ընկերության կողմից հյուրանոցային համալիրի կառուցումը չի կարող դիտարկվել որպես բացառիկ՝ գերակա շահ և հույս են հայտնել, որ ՀՀ կառավարությունն, այնուամենայնիվ, նման որոշում չի կայացնի: Թումանյան 25 հասցեի բնակիչները Հանրային խորհրդի ղեկավարին խնդրել են աջակցել, որպեսզի իրենց իրավունքները պաշտպանվեն, և իրենք չդառնան այս գործարքի զոհեր:
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) որդիները` Արմեն և Արայիկ Հակոբյանները, ավելի քան 1ամիս առաջ`փետրվարի 6-ին, առևանգել են իրենց հորը պատկանող «Ուրախ և Տխուր» ՍՊԸ տնօրեն Ռոբերտ Ղազարյանին, նախկին տնօրեն Թոռնիկ Գևորգյանիև և հաշվապահ Հերիքնազ Ակունցին և որոշ ժամանակ նրանց պատանդի կարգավիճակում պահել Աբովյան քաղաքի ինչ-որ բնակարանում:
5 ամյա Հայկը ունի Ձեր օգնության կարիքը: Նրա մոտ բժիշկները հայտնաբերել են լեյկոզ հիվանդություն, այժմ անհրաժեշտ են դոնորներ: