Բաժիններ՝

Ավետիսյանների հարազատները հրաժարվում են հանդիպման գնալ Գ. Կոստանյանի հետ. ԳԱԼԱ

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում քաղաքացիների ընդունելությանն ու հանդիպմանը դատախազ Գ. Կոստանյանի հետ հրավիրված էին նաեւ հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները: Սակայն վերջիններս Գ. Կոստանյանի հետ հանդիպման չեն գնացել: ԳԱԼԱ-ի  հետ զրույցում նրանք ասացին, թե նպատակահարմար չեն համարում հանդիպել գլխավոր դատախազի հետ.

«Մենք չենք գնացել, այդքան մենք դիմեցինք, որեւէ բան չարավ, հիմա որպես ինչ գնանք մոտը, եթե չընդառաջեց, հետո քեֆը թմմավ, էսօր ուրբաթ է՝ ընդունելության օր է, բոլորի հետ միասին կանչել է, ինքը մեզ արհամարհեց, մենք էլ չենք գնում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց սպանված Հասմիկ Ավետիսյանի քրոջ՝ Ջուլիետա Պողոսյանի ամուսինը՝ Հրանտ Պողոսյանը:

Փետրվարի 23-ից սկսած Ավետիսյանների հարազատները պահանջում էին հանդիպում Գ. Կոստանյանի հետ, քանի որ, ինչպես իրենք էին պնդում, տեղի ունեցած դաժան սպանությունից 2 ամիս անց իրենց որեւէ բան հայտնի չի դարձել, եւ շատ հարցերի պատասխաններ իրենք դեռեւս չեն ստացել: Անգամ դիմում-նամակ հասցեագրեցին Գ. Կոստանյանին, սակայն գլխավոր դատախազության պատասխանը եղավ այն, որ Գ. Կոստանյանը չի այցելելու Գյումրի եւ չի հանդիպելու Ավետիսյանների հարազատների հետ:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս