Վերջինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հունվարի 7-ին, ժամը 10.00-ին, նշված բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գիշերը Գայե Ջ.-ն գիտակցության չգալով մահացել է: Քննությունը շարունակվում է:
Արցախում ցնցված են «Charlie Hebdo» երգիծական ամսագրի խմբագրության դեմ ահաբեկչության լուրից: Իմ եւ Ազգային ժողովի գործընկերներիս անունից ընդունեք մեր ժողովրդի անկեղծ վշտակցությունը Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:Մենք կիսում ենք Ֆրանսիայի ցավը, քաղաքակիրթ աշխարհի զայրույթը եւ պատրաստ ենք ահաբեկչության եւ անհանդուրժողականության դեմ միջազգային համախմբվածությանը բերել մեր երկրի մասնակցությունը, երկիր, որի ժողովուրդը նույնպես բախվել է պետական մակարդակով իրականացվող ահաբեկչության փորձերին։
Ֆրանս-հայկական երիտասարդական հիմնադրամը դատապարտում է ահաբեկիչների կողմից Փարիզում ֆրանսիական «Charlie Hebdo» պարբերականի գրասենյակի վրա հարձակումը և իր զորակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին:
Հունվարի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2014 թվականի հունվարի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղացած առատ ձյան և բքի պատճառով հունվարի 8-ին, ժամը 12:00-ի դրությամբ, փակ են Վարդենյաց լեռնանցքը և Աշոցքից Տաշիր տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհը:
2015 թ. հունվարի 2-ին, ժամը 12. 00-ի սահմաններում, 1936 թ. ծնված Հովհաննես Բալաբեկի Ղազարյանը դուրս է եկել տանից՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան 4/1 շենքի 17 բնակարանից և այլևս չի վերադարձել։
Հրադադարը խախտվել է ինչպես Արցախի սահմանային գծում, այնպես էլ հակառակորդը շարունակել է գնդակոծել Հայաստանի բնակավայրերը, մասնավորապես՝ կրակահերթեր արձակելով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:
Հունվարի 8-ին, ժամը 07.28-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 03.00-ի սահմաններում տեղի ունեցած երկրաշարժից Դաստակերտ քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող չբնակեցված շենքից քարեր են թափվել:
«Ես սրա տակ ոչ մի քաղաքական դրդապատճառ չեմ տեսնում: Ես չեմ կարող խոսել ամերիկյան կառավարության անունից․ այդ հարցերը կարող եք ուղղել Միացյալ Նահանգների դեսպանատուն: Բայց ես կարծում եմ, որ ինչ-որ փոքր հիասթափություն հնարավոր է, որ Արևմուտքի կողմից եղել է, բայց դա անակնկալ չի եղել»:
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Ուժգին քամուց կողաշրջվել է քաղաքի գլխավոր տոնածառը:
«Մեքենայի մեջ են մնացել, վառարանը միացված է եղել, գազի արտահոսք է եղել, թունավորվել են, մահացել: Զոհվածներից մեկը փախստական ընտանիքից է, Վրաստանից վերադառնալոիս են եղել»:
Հունվարի 8-ին, ժամը 03.42-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03.02-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:
ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:
Հունվարի 8-9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ հանրապետության ողջ տարածքում ձյան տեսքով: 8-ին առանձին շրջաններում նաև սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ, բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 7-ին, ժամը 18.48-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԿ-ում ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատու աշխատակիցը և Սևանի քաղաքապետը:
Ձնաբքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան ավտոճանապարհը: Ձնաբերուկների և մերկասառուցի հետևանքով երկկողմանի փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Հունվարի 4-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժին էր դիմել Գյումրի քաղաքի բնակիչ, 1963 թ. ծնված Վազգեն Կ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Գյումրիի Գ. Նժդեհի փողոցի թիվ 5\11 շենքի դիմաց անհայտ անձը ռետինե մահակով հարվածել է իր դեմքին և պատճառել մարմնական վնասվածքներ:
Հունվարի 1-ին, ժամը 18.20-ին, «Մազդա 323» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան փողոցում վրաերթի էր ենթարկել 1925 թ. ծնված Եպրաքսյա Հայրապետյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 8-9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ հանրապետության ողջ տարածքում ձյան տեսքով:
2015թ. հունվարի 6-ին 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային և համամիութենական մրցույթների և փառատոների դափնեկիր, երգիչ Էդուարդ Սերգեյի Բաղդասարյանը, հայտնում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի ծառայությունից:
Հանձնուքում թաքցնելու միջոցով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել դատապարտյալ Իսաջանյանին:
Հունվարի 6-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները Երևանի Աճառյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 կաթսայատնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Գրիշա Պ.-ին, 1984 թ. ծնված Արթուր Գ.-ին, 1983 թ. ծնված Արշակ Հ.-ին և 1981 թ. ծնված Ազատ Մ.-ին:
«2 օր է՝ ժողովրդին կրակի տակ են պահում: Մեր կողմից ոչ մի բան չի կատարվում: Ո՛չ եկող կա, ո՛չ գնացող կա: Ժողովուրդը խուճապի մեջ է, ահավոր վախեցած են, երեխեքը պատի տակ կուչ են եկել, լաց են լինում»:
Ես ստիպված էի դիմել հոգեբանի։ Նա ինձ խորհուրդ տվեց մի քիչ հանգստանալ: Եկա Հայաստան ու հենց այդ ժամանակ էլ հանդիպեցի Սեյրան Օհանյանին։
Հունվարի 5-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Դավիթ Բ.-ին և 1989 թ. ծնված Արտակ Խ.-ին:
Պատարագի ավարտին տեղի է ունեցել ավանդական Ջրօրհնեքի արարողությունը: Այս տարի Մայր տաճարում ջրօրհնեքի Խաչքավորն էր «Տաշիր» գրուպի նախագահ Սամվել Կարապետյանը: