Բաժիններ՝

Պրովոկացիայի հոտ է գալիս, ոչ թե պատերազմի. Կոմանդոսը՝ Ադրբեջանի վերջին գործողությունների մասին. news.am

news.am-ը գրում է. Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը ձեռնտու է ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Թուրքիային: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողներին ասել է  գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):

«Թուրքիայում թեեւ ասում են, թե ուզում են հաշտվել մեզ հետ, բայց իրենք իրենց ուզածը Ադրբեջանի միջոցով են անում: Ադրբեջանն առանց Թուրքիայի օգնության այդքան բան չէր կարող անել»,- ասել է  Արկադի Տեր-Թադևոսյանը:

Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքով՝ Ադրբեջանն իր գործողություններով ցանկանում է ոչ թե պատերազմ սկսել, այլ սադրում է Հայաստանին:

«Պատերազմի հոտ չի գալիս, պրովոկացիայի հոտ է: Ադրբեջանն իր հարստությամբ ուզում է ցույց տալ, որ կարող է հարձակվել եւ ոչնչացնել Հայստանին, բայց չի կարող»,- ասել է Կոմանդոսը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930