Բաժիններ՝

Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի դեպքից հետո Գևորգ Կոստանյանը ցուցում է տվել

«Ես հանձնարական եմ տվել դատախազներին, որպեսզի նախաքննության ընթացքում կիրառելի դարձնեն հետևյալ կանոնը: Դա, ըստ էության կիրառելի էր և պետք է լիներ, բայց կիրառելությունը պետք է ապահովվի, որպեսզի ցանկացած անձ՝ մեղադրյալ կամ կասկածյալ, ում նկատմամբ ընտրվում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, որպեսզի ապահովեն, որ քննիչները անձնագիրը կարողանան վերցնել»,- այս մասին այսօր անդրադառնակով Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի դեպքին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Նրա խոսքով՝ օրենքով նման պարտադիր սահմանում չկա, նախաքննություն իրականցնող անձը պետք է որոշի՝ արդյոք որոշակի դեպքում դա կիրառելը նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ: Նրա խոսքով՝ երաշխիքային դարձնելու համար այն անձանց ներկայանալը նախաքննական մարմին, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, ինքը ցուցում է տվել միջոցներ ձեռնարկել անձնագիրը վերցնելու և այն քրեական գործին կցելու համար՝ առնվազն մինչև գործի քննության ավարտը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս