
ՃՇՀԱՀ շուրջ 50 ուսանողներ անվճար կօգտվեն Երևանի մետրոպոլիտենից

Սեպտեմբերի 30-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում բուհի սոցիալապես անապահով, հասարակական ակտիվություն ցուցաբերող և գերազանց առաջադիմություն ունեցող 50 ուսանողների տրամադրվեցին «Արարատ» բանկի պլաստիկ քարտեր, որոնք ուսանողներին հնարավորություն կտան ամեն օր 2 անգամ անվճար օգտվել մետրոպոլիտենի ծառայություններից: Միջոցառումն իրականացվեց Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և ՃՇՀԱՀ Ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ:
Միջոցառմանը ներկա էին Երևանի Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը և «Արարատ» բանկի տնօրեն Աշոտ Օսիպյանը:
Տեղեկացնենք, որ նախաձեռնության հետ կապված ընդհանուր աշխատանքների համակարգմամբ զբաղվում է ՃՇՀԱՀ Ուսանողական խորհուրդը, քարտերն անվճար թողարկվում են Արարատ բանկի կողմից, իսկ ընթացիկ հարցերը կարգավորելու է Երևանի մետրոպոլիտենը:
Ինչպես նշեց ՃՇՀԱՀ Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը, այս նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ և նպատակ ունի խթանել ուսանողների գերազանց առաջադիմությանն ու հասարակական ակտիվությանը և աջակցել սոցիալապես անապահով ուսանողներին:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն