
Քրիստինե Պեպելյանը հուզվել է Բաղանիսի համայնքապետի գրառումից

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը պատասխան նամակ է գրել Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանին.
«Պարոն Սահակյան, Դուք իրավացի եք, սահմանը ամուր է, եթե թիկուքը գործում է: Միգուցե չարժեր ևս մեկա անգամ անդրադառնալ այս թեմային, բայց Ձեր գրառումը այնքան հուզեց ինձ, որ չկարողացա անտարբեր լինել։
Կլինեմ հնարավորինս հակիրճ:
Հարգելի պարոն Սահակյան, նախ թույլ տվեք Ձեզ վստահեցնել, որ իմ կոլեգաները՝ հայ երաժիշտներից յուրաքանչյուրը, միշտ պատրաստակամ են օգնելու ոչ միայն Ձեր համայնքին, այլև սահմանամերձ յուրաքանչյուր համայնքի:
Ինչպես նաև շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար ու վստահեցնում եմ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում ներկա կգտնվեմ ձեր համայնքում և սիրով կերգեմ մեր հայրենակիցների համար»: