Բաժիններ՝

Սուրիկ Խաչատրյանն ուզեցել է գումարտակի հրամանատար դառնալ, բայց 10 հոգի չի կարողացել հավաքել. aravot.am

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը Aravot.am-ի հետ զրույցում մի հետաքրքիր դրվագ պատմեց, թե ինչ «լուրջ ավանդ» է ունեցել պատերազմի ժամանակ:

Նա պատմեց, որ այն ժամանակ, երբ Գորիսում բավականին լարված իրավիճակ է եղել, Լաչինը դեռ ազատագրված չի եղել, Խնձորեսկում լարված պատերազմական գործողություններ են ընթացել, Սուրիկ Խաչատրյանը մոտեցել է իրեն եւ 300 հատ զենք ուզել: Նա ասել է՝ տվեք ինձ Գորիսի Ճանշինի շենքը, շատ հարմար է այնտեղ, ես գումարտակ եմ հավաքում, 300 հոգի կհավաքեմ: Վահան Շիրխանյանը շենքը տվել է Սուրիկ Խաչատրյանին ու հարցրել է՝ ե՞րբ պատրաստ կլինի, Սուրիկ Խաչատրյանը վստահ պատասխանել է՝ վաղը:

Հաջորդ օրը Շիրխանյանն արդեն Սուրիկ Խաչատրյանին կանչել է իր մոտ ու հարցրել՝ հը՞, գումարտակը եղա՞վ, քանի՞ հոգի են: Սուրիկ Խաչատրյանն ասել է՝ 10 հոգի: Երբ պահանջել է, որ այդ 10 հոգուն բերի, Սուրիկ Խաչատրյանը խոստացել է, գնացել ու այլեւս հետ չի եկել»: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս