Շիրակի մարզի Ազատան գյուղի մոտ այսօր՝ մարտի 28-ին, անհայտ անձինք քարկոծել են Գյումրիի հանրահավաքից հետո Երեւան վերադարձող՝ «Հիմնադիր խորհրդարանի» ավտոշարասյան վերջին երկու մեքենաները։
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և ՍՊԳ-9 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17.000 կրակոց:
Ինչպես հայտնի է՝ Գյումրիում ժամեր առաջ Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց տեղի ունեցած Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքի ժամանակ դանակահարվել էր կառույցի անդամ Հրաչիկ Միրզոյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Գյումրիի Թատերական հրապարակում 100-ամյակը առանց ռեժիմի շարժման հրավիրած հանրահավաքի ընթացքում մի խումբ երիտասարդներ ելույթներին զուգահեռ սուլում էին, անհարկի ծափահարություններով խանգարում ելույթները։
Կրակոցներ, չպայթած նռնակ ու սպառնալիքներ… 32 հազար դոլարի շորթման մեխանիզմը ոստիկանները տապալեցին:
Գյումրիի Թատերական հրապարակում 100-ամյակը առանց ռեժիմի շարժման հրավիրած հանրահավաքի ընթացքում մի խումբ երիտասարդներ ելույթներին զուգահեռ սուլում էին, անհարկի ծափահարություններով խանգարում ելույթները։ Սադրիչ խումբը ոստիկանների միջամտությունից հետո հեռացավ և վերադառնալով՝ սկսեց ձվեր նետել հավաքված մարդկանց ուղղությամբ, այնուհետև ստեղծված խառնաշփոթ իրավիճակից հետո դիմեց փախուստի։ Այս ընթացքում նրանցից մեկը հասցրեց դանակով վնասել հանրահավաքին մասնակցող, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ […]
Ավտոմեքենաների հայելիների գողությունները բացահայտվել են:
Գյումրիում «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի ժամանակ իրարանցում է սկսվել, տարբեր ուղղություններից սկսել են ձվեր շպրտել հանրահավաքի մասնակիցների և ՀԽ պատգամավորների ուղղությամբ: Տեղի է ունեցել նաև դանակահարություն:
Գավառի ոստիկանները խուզարկություն են կատարել «Բուլդիկի Յուրոյի» բնակարանում:
«Ավետիսյանների ընտանիքի` Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը ընթանալու է Հայաստանի տարածքում»:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 28-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
Մարտի 28-ին, ժամը 11.35-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
168.am-ը ազատամարտիկներից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են վերաբերվում Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) այն առաջարկին, որ ազատամարտիկները մինչև ապրիլի 24-ը խմբեր կազմեն ու գնան սահման՝ աջակցելու զինվորներին:
«Ոչ թե օր, այլ չկա րոպե անգամ, որ ես առանց Աշոտի ապրեմ ու հաշվետու չլինեմ իմ արածների համար»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում խոսելով իր ամուսնու՝ Աշոտ Նավասարդյանի մասին՝ ասաց Հասմիկ Նավասարդյանը: Նշենք, որ այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան 65-ամյակի կապակցությամբ՝ Եռաբլուրում էին նրա հարազատները, ընկերները, ինչպես նաև մի շարք ՀՀԿ-ականներ: Հ. […]
Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում գործող կիբեռանվտանգության գերազանցության կենտրոն
Գ.Սահակյանի գնահատմամբ՝ Ա. Նավասարդյանը զուսպ անձնավորություն էր, «շատ բարեկիրթ, բարձր արժանապատվություն ուներ». «Նրան ոգևորված կամ բարկացած կտեսնեիք, եթե խախտումներ էին կատարվում իր տեսադաշտում կամ շրջապատում՝ անկախության գաղափարախոսության նկատմամբ կամ Հայաստանի կամ հայրենիքի նկատմամբ»:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում Միացյալ Թագավորությունում (ՄԹ) նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք նախաձեռնվել են ՀՀ դեսպանության կողմից և հայ համայնքի հետ համագործակցությամբ: Համայնքային ծրագրերը հիմնականում կազմակերպում և իրականացնում է տեղի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակի միջոցառումների հանձնախումբ
«Հասկանալի է, որ նրանք տարբեր դրդապատճառներով են գնում, երկրի ընդհանուր անարդարության, բարոյական նահանջ և այլ պատճառներ։ Այլ հարց է, որ քաղաքական ապաստան խնդրելու տարբերակն իրենց ավելի վայելուչ և հարմար է թվում։ Այս պատկերն իրականում մեր ընդհանուր արտագաղթի դրսևորումներից է»:
Այսօր՝ մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Արգավանդի խաչմերուկում բախվել են 28-ամյա Արամայիս Հովսեփյանի վարած Opel մակնիշի 34 SV 005 համարանաիշի և 29-ամյա Արթուր Բալաբանյանի վարած Neoplan 116 մակնիշի 13 ԼՏ 303 համարանիշի մարդատար ավտոբուսը:
Ես նորմալ աշխատանքի եմ գնում, նորմալ գալիս եմ, ամեն ինչ շատ նորմալ է, ոչ մի բան ինձ մոտ չի փոխվել»,-ասում է Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեդյանը՝ վստահեցնելով, որ հաճույքով է կատարում ոստիկանապետի խորհրդականի իր պարտականությունները, բայց չի ցանկանում կիսվել, թե ինչ խորհուրդներ է մինչ օրս տվել ոստիկանապետին։
«Տարան, էդ երկաթի կտորը, տարան, պրծա ես դրանից, էդ գլխացավանքից։ Իսկ նոր զուգարանի կառուցումը երկու ամսից կավարտվի»:
Քաղաքապետը մեկնել է մարտի 17-ին, վերադարձել օրերս, համենայնդեպս երեկ՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ նա շնորհավորանք է տարածել։
Հայտնի և սիրված դերասան Վարդան Պետրոսյանը դեռ չի մարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ներկայացված 1 մլն 200 հազար դրամի չափով քաղհայցի պահանջով գոյացած պարտքը։
ՀՀ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանի գույքի և եկամուտների վերջին հայտարարագրի համաձայն՝ 2014-ին նա ունեցել է 8 միլիոն 136 հազար դրամի եկամուտ, որը նրա տարեկան աշխատավարձն է։ Նալբանդյանը հայտարարագրել է նաև 58 հազար 700 եվրո դրամական միջոց։
Էներգետիկայի և բնական պաշարներ ի նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը մոտ մեկ ամիս է՝ Հայաստանում չէ։ Մեր տեղեկություններով, Մովսիսյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով մեկնել է արտերկիր, հավանաբար՝ Գերմանիա, բուժման։
Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել ռուսերեն լեզվով դիմում, ի դեպ՝ շատ «խորհրդանշական» 60xօ280315@ցmail.com հասցեին։ «Հժ»-ն փորձել է ռուսերեն լեզվով դիմումի պահանջի տրամաբանությունը ճշտել «Շարմ» հոլդինգից, որը հավատարմագրման մասին հայտարարության տարածողն է։
Երևանի քաղաքապևտ Տարոն Մարգարյանի պաշտոնապես արձանագրված դրամական միջոցները 2014 թվականի ընթացքում ավելացել են միանգամից 135 միլիոն դրամով (մոտ 287 հազար դոլարով)։
ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանի Կասպրչիկին տեղեկացրել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին` նրա ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հակառակորդի կողմից դիվերսիոն գործողություններից, տարբեր հրաձգային զենքերից, 60 և 82 մմ տրամաչափի ականանետերից զատ, հրադադարի ռեժիմի հաստատումից հետո առաջին անգամ կիրառվել են առավել մեծ` 120 մմ տրամաչափի ականանետեր:
Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված Գոռ Դարմանյանի վիճակի մեջ դրական տեղաշարժ կա: