«Դիմումը գրեցի, 100.000 դրամով խնդրեցի օգնել գոնե ճանապարհածախսի համար, բայց այս անգամ պատասխանեցին, որ օրենքում նման կետ չկա, չեն կարող աջակցել. եթե մահ լինի, երկրաշարժ լինի, կամ ծնողներից մեկը մահանա, նոր կօգնեն: Ասացի՝ հաշվեք, թե մահացած եմ, ասացի՝ խադյաշի տրուպ եմ»:
Երբ այցելուները մտնեն «Վշտի արգանդը», որն ակուստիկ սրբավայր է, նրանք կենթարկվեն Օնիկի ձեռակերտ 4 հսկա բարձրախոսների կողմից 4 տարբեր լսողական փորձությունների։
Լեբեդեւը կգլխավորի խորհրդարանական համատեղ հանձնաժողովի ռուսական մասը, որը ստեղծվել էր հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո: Նա չի նշել, թե կոնկրետ ով է լինելու նոր հրամանատարը, սակայն «Ինտերֆաքս»-ի տվյալներով՝ հրամանատարը կլինի գեներալ-մայոր Ուստինովը:
Մենք բոլորս ցավակցում ենք: Այս ողբերգությունը բոլորիս հիշողության մեջ կմնա ինչպես իրադարձություն, որը մենք մինչև վերջ չենք կարող ըմբռնել: Սա ցավ է, որի համար սգում և ցավակցում ենք: Դեպքի առաջին իսկ օրվանից մեր նախաձեռնությամբ ստեղծվեց համատեղ միջխորհրդարանական աշխատանքային խումբ, որը հետևում է գործընթացի:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ներկա է գտնվել Բերձոր քաղաքում Երեւանի պետական համալսարանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակի հիմնադրմանը:
Գյումրու բնակիչ, բժիշկ Գևորգ Խաչատրյանը մարտի 29-ին ներկայացել է ՀՀ Ոստիկանության Շիրակի Մարզի վարչության Կումայր բաժին և հայտարարություն արել այն մասին, որ իր որդին որևէ կապ չունի նախօրեին Հիմնադիր խորհրդարանի հրավիրած հանրահավաքի ժամանակ կատարված դանակահարության դեպքի հետ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում խաչքար կկանգնեցվի: Քանդակագործը խաչքարի զարդանախշերի վերջին շտկումներն է անում, իսկ եկեղեցու բակում շինարարական աշխատանքներ են ընթանում:
Վաղը վերսկսվելու են դասերը մեր դպրոցներում: Բաց թողնված ուսումնական նյութերը պետք է լրացվեն կամ շաբաթ օրերի, կամ լրացուցիչ դասաժամերի հաշվին:
Գյումրիում հանրահավաքի ժամանակ դանակահարության ենթարկված, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանի առողջական վիճակը վիրահատությունից հետո բավարար է:
Դոնի Ռոստովի օդանավակայանում վատ եղանակայաին պայմանների պատճառով հետաձգվել է մի քանի չվերթ: Այս մասին տեղեկացում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայության պետ Օլգա Լադեյշիկովային:
Մարտի 30-31-ին շրջանների զգալի մասում, ապրիլի 1-3-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին, առանձին հատվածներում` ինտենսիվ:
Իրավապաշտպան Հրաչյա Հարությունյանը asparez.am-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի կառավարության որոշումը՝ Գյումրու Լալայան փողոցում գտնվող ռուսական եկեղեցու զբաղեցրած, սպասարկման համար անհրաժեշտ հողամասը եւ դրան հարակից թիվ 173/3 հասցեի հողամասը` առկա շենք-շինություններով Գյումրիում գործող ռուսական ռազմաբազային տրամադրելու վերաբերյալ, վկայում է այն մասին, որ Ռուսաստանը հետեւողականորեն զարգացնում է 102-րդ բազայի ենթակառույցները եւ մեծ ուշադրություն է դարձնում նաեւ հոգեւոր-մշակութային ոլորտին, այլ խոսքով` հումանիտար ոլորտի զարգացմանը:
Ժամը 19:50-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Քուչակ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 33-ամյա Մխիթար Հակոբյանին եւ նրան թողնելով անօգնական՝ հեռացել վրաերթի վայրից:
Տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանության «Կումայրիի» բաժին հաղորդում ներկայացվել է Գյումրի բժշկական կենտրոնից: Բուժհաստատությունում անհրաժեշտ օպերատիվ աշխատանքներ են իրականացրել իրավապահները, Կումայրիի բաժնում պետի՝ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել:
Ստամբուլում հիվանդանոցից տուն տեղափոխվելուց օրեր անց մահացել է հայկական «Ակոս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Սարգիս Սերոբյանը:
Ստամբուլում 1935-ին ծնված Սարգիս Սերոբյանը հոդվածներ է գրել տարբեր թերթերում: 1996-ին Հրանտ Դինքը «Ակոս»-ը ստեղծելու ժամանակ հրավիրում է Սարգիս Սերբյանին խմբագրելու հայերեն էջերը եւ այդ աշխատանքը Սարգիս Սերոբյանն իրականացրել է մինչ օրս:
Մարտի 29-ին, ժամը 03.32-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Հաղպատ-Շնող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի Աղդամի հատվածում, ըստ ադրբեջանական վարկածի՝ մարտի 27-ին, սպանվել է զինված ուժերի սպա, ավագ լեյտենանտ Ահմադով Իգբալ Սերաֆ օղլուն։
Մարտի 29-ին, ժամը 04.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի պատնեշի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
«Մեր շենքի բնակիչ չէր, շատ բան չգիտեմ իր մասին: Միայն գիտեմ, որ Բելգիայում էր սովորում ու 4 օր առաջ Բելգիայից մոր հետ հորեղբոր տուն հյուր էր եկել»:
Մարտի 28-ին, ժամը 23.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարյան փողոցում` «Հայփոստ» ՓԲԸ-ի մոտակայքում գտնվող կիսակառույց շենքի նկուղային հարկում:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործով կալանավորված Գաստիկը՝ Վահան Հակոբյանը, բազմաթիվ մարմնական վնասվածքներ ունի:
Մարտի 29-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը:
Շանթ և Շահեն Հարությունյանների, Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը վճռաբեկ դատարան է բողոքարկել այս գործով վերաքննիչ դատարանի որոշումը:
Մարտի 27-ին, ժամը 13.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված 60-70 տարեկան մի կնոջ, որը տեղում մահացել է:
Մարցի գյուղապետը կարծում է, որ խոշորացումը դրական կարելի է համարել միայն փոքր համայնքներում տարիներ շարունակ առկա խնդիրների արագ լուծման առումով:
2015 թ. մարտի 27-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, վերսկսվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը դատաքննությունը վերսկսելու միջնորդություն էր ներկայացրել ՝ 2013 թ. հունվարի 2-ի հեթապահ բուժքույր Իրինա Մամյանի եղբորը՝ Սարգիս Մամյանին ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնած տեղեկությունների շուրջ հարցաքննելու նպատակով, և պաշտպանական կողմը խնդրել էր բավարար ժամանակ տրամադրել միջնորդությանը ծանոթանալու ու դիրքորոշում հայտնելու համար:
Արմավիր քաղաքի հանրապետության փողոցում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Հովհաննես Ներսիսյանն ու Արտակ Ղազարյանը ծառայության ժամանակ կանգնեցրել են չարամտորեն երթևեկության կանոնները խախտելու և առանց համարանիշեվ մեքենա վարելու համար Audi մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ վտանգավոր երթևեկից, քանզի ոստիկանության խնդիրը տուգանելը չէ, այլ քաղաքացուն պահպանելը:
«Թողեք ոստիկանությունն իր գործառույթներն իրականացնի, անհո՛գ եղեք, ոստիկանությունն աշխատում է եւ իրականացնում է իր գործողությունները»:
Մարմնավաճառի հետ հարաբերության դիմաց կվճարի քրեական պատասխանատվությամբ: