Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ժամը 05:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձ:
Մայիսի 5-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Բաբաջանյան փողոցի թիվ 32 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Գեղամ Հակոբյանն ասաց նաև, որ մոտ մեկ ժամ առաջ է դուրս եկել մեկուսարանից, Գոհար Ենոքյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ, հրավիրվել էր շտապբուժօգնության բրիգադ. «Ի դեպ նշեմ, որ երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, նրան ձերբակալելուց հետո նրա վիճակը կտրուկ վատացավ, մեր կողմից հրավիրվեց շտապբուժօգնություն, սակայն քննիչը չթույլատրեց բժիշկները բարձրանան իր աշխատասենյակ և բուժօգնություն տրամադրեն»,-ասաց փաստաբանը:
Սոցիալական գովազդը մի առանձնահատկություն ունի. այն ուղղված է ոչ միայն այն խմբին, որն այդ խնդրի կրողն է, այլև այն խմբին, որը խնդրին լուծում պիտի տա: Սա լուրջ գործիք է կառավարության ձեռքին, սակայն մեր կառավարությունը, ցավոք, մինչև հիմա չի գիտակցել սոցիալական գովազդի դերն ու անհրաժեշտությունը և համապատասխան վերաբերմունք չունի այս ուժի հանդեպ, այնպես, ինչպես աշխարհի առաջատար երկրներում են վերաբերվում սոցիալական գովազդին:
«Փաստինֆո»-ն գրում է. Քաջարանի բնակիչ 23-ամյա Նուշիկին մեղադրանք է առաջադրվել՝ սկեսրային մետաղյա ձողով ծեծելու համար:
«Կարծում եմ, որ եթե մեր նախկին գործընկերոջ առողջական վիճակը վատ է, սա ամբողջությամբ հիմք է, որպեսզի այլ խափանման միջոց կիրառվի կամ անգամ նույնիսկ ձերբակալություն էլ չիրականացվի»
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը չի ստորագրել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի հանդեպ խափանման միջոցը փոխելու պատգամավորական միջնորդությունը:
Շիրակի մարզի Բերդաշեն համայնքի դպրոցն հիմնանորոգման կարիք ունի: Դպրոցի կտուրի մի մասը վառվել էր դեռեւս անցած տարի: Գյուղացիների խոսքով, իրենք այժմ ի վիճակի չեն նոր դպրոց կառուցել, բաց իրենց խոստացել էին վերանորոգել դպրոցը, սակայն մինչեւ այժմ որեւէ գործ չեն ձեռնարկել այդ ուղղությամբ:
Ուշադրություն, որոնվում է լուսանկարում պատկերված անձը
Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով կայացված դատավճռի դեմ տուժողների և տուժողների իրավահաջորդների, ինչպես նաև դատախազի բողոքը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի ստորագրել նախկին գործընկեր, գործարար Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու և ազատ արձակելու պատգամավորական միջնորդությունը:
Մայիսի 5-ին, ժամը 09.35-ին շտապօգնության հերթապահ բժիշկից տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «1-03» ծառայություն են դիմել Երևանի Ավանի 5-րդ փողոցի տներից մեկի բնակիչներ Զ. Պ.-ն (ծնվ. 1994թ.), Հ. Ռ.-ն:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մայիսի 4-ի որոշմամբ՝ կասեցվել են «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրությունը և անհատ ձեռնարկատեր Գարիկ Դանիելյանի արտադրամասի «թթվասեր» արտադրատեսակի արտադրությունը:
2015 թվականի մայիսի 4-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանութան մարզային բաժնի օպերատիվ գծով տեղակալին:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «100 LIVES» (100 Կյանք) նախագիծը հայտարարում է Նեպալի ավերիչ երկրաշարժից տուժած երեխաներին օգնություն ցուցաբերելու մասին՝ այդ նպատակով 100 հազար ԱՄՆ դոլար փոխանցելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (UNICEF): IDeA -ն այսպիսով արձագանքում է ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (UN OCHA) կողմից աշխարհին ուղղված աջակցության կոչին:
Ոստիկանության Ճամբարակի բաժնի և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 4-ին, ժամը 12.50-ին, Դրախտիկ գյուղի կամրջի մոտից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Էլյանորա Բ.-ն:
Էդգար Կ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, «պիրալգին» տեսակի դեղամիջոցից պատրաստված թմրամիջոցը պատրաստել է ներարկվելու միջոցով օգտագործելու համար:
ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Տաթև» մասնաճյուղից տեղեկատվություն է ստացվել, որ այսօր ժամը 12.00-14.00-ը, վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կհոսանքազրկվեն Սյունիքի մարզի Մեղրի, Ագարակ քաղաքները և հարակից 11 գյուղեր
Վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների, ինչպես նաև մեղադրողի բողոքները։
Ազգային ժողովի պատգամավորները միջնորդություն են հանձնել դատախազությանը՝ «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն, հայտնի կին գործարար, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու համար:
Մայիսի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-10-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Վարդան Պետրոսյանի գործով որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի քիչ անց։ Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։
Հաշվի առնելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Գորիս քաղաքի «Սդըղի գյոլ» կոչվող վայրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, ինչպես նաև հանրությանը պատշաճ իրազեկելու և ապատեղեկատվությունը բացառելու նպատակով պարզաբանում ենք, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 21:35-ին «Գորիս ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հարություն Գագիկի Զաքարյանը՝ «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք» մարմնական վնասվածքով, ով հայտարարել է, որ վնասվածքն ստացել է Հարժիսի գյուղում՝ մեքենայի վրա աշխատանք կատարելու ընթացքում:
Ապրիլի 3-ին երկարատև ծանր հիվանդությունից հետո ի Տեր ննջեց ԱՀԹ Քանաքեռի ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Սահակ ավագ քահանա Սահակյանը: Նա 2001թ. ծառայում էր Արարատյան Հայրապետական թեմում:
Հակառակորդը դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ է իրականացրել: Մառախլապատ գիշերով մոտենալով մեր դիրքապահներին հակառակորդը կրակ է բացել խրամատում կանգնած մեր զինծառայողի վրա: Գնդակը դիպչելով մեր զինվորի «ազգությամբ եզդի» սաղավարտին նրան ուշաթափել է: Երկրորդ զինվորը, իրեն չկորցնելով, իր ծառայակցին քաշել, հանել է թշնամու կրակի տակից և իր մարմնով նրան պաշտպանելով միայնակ կռվի բռնվել մոտ 12 հոգանոց հրոսակախմբի հետ:
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների, մեղադրողի բողոքների քննությունը։ Դատական նիստի ընթացքում Վարդան Պետրոսյանը ներկայացրեց իր առարկությունները տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի բողոքի վերաբերյալ։
Մայիսի 5-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ օծվեց Սուրբ Գրիգոր Նարեկացի նորակառույց մատուռը, որը կառուցվել է նաև դատապարտյալների ջանքերով: Այս մասին տեղեկացնում է ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:
Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին դիմել եմ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին՝ տեղեկացնելով, որ Վանաձոր քաղաքի համայնքի ղեկավարը մայիսի 07-ին սպասվող ավագանու նիստի օրակարգում քննարկման ենթակա հարցերի մեջ առաջարկել է ներառել որոշակի ՍՊ ընկերությունների ուղղակի վաճառքով աղբատար ավտոմեքենաներ վաճառելու մասին հարցը, մասնավորապես աղբատարներից երկուսը 1.5, մյուսը՝ 1.6 մլն ՀՀ դրամով գնով:
Ա. Զախարյանը տեղեկացրեց, որ իրենք արդեն ունեն լուրերի բաժին ու ամեն չորեքշաբթի լուրերը հեռարձակվելու են. «Լրագրողուհի ունենք արդեն, ռեժիսորները կան, մոնտաժ անողը կա, այսինքն՝ ինքն այնքան լայնածավալ հեռուստաընկերություն չի լինելու առայժմ, որ մենք մեծ հաստիքային աշխատանքներ կարողանանք տանել: Հոգևոր առումով կան մարդիկ մեր թիմից, որ հոգևորականների հետ զրույցներ են անցկացնելու: Այսինքն՝ առայժմ դեռ այդ ազատ ֆորմատի մեջ է լինելու, մինչև այդ ամեն ինչն ավելի կայունանա, ստանա ձեռագիր, ստանա այլ կառուցվածք»:
Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության մի խումբ անդամների՝ միության ԱՄՆ-ի Արևմտյան շրջանի գրասենյակի տնօրեն Ջաստիք Բունիաթյանի գլխավորությամբ: