Բաժիններ՝

«Ամեն օր «փշերի վրա» սպասում ենք». ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը կորած է. armtimes.com

Նախորդ տարվա հուլիսի 30-ից շորթման մեղադրանքով կալանավորված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը 6 ամիս է կորած է: Այդ մասին այսօր armtimes.com-ի հետ զրույցում հայտնել է Առաքելյանի եղբայրը. «Կորածի նման մի բան է: Ամեն անգամ սնունդ եմ տանում, միայն իմանում եմ, որ տեղ է հասնում: Ուրիշ բան չեմ կարողանում իմանալ»,- ասաց Հունան Առաքելյանը: Հարցին, թե ինչպե՞ս է իմանում, որ սնունդը տեղ է հասնում, Առաքելյանը պատասխանեց, որ ԱԱԾ-ում իրեն այդպես են փոխանցում:

Ինչպես հայտնի է՝ Առաքելյանի տեսակցությունների վրա կալանք է դրված: Բացի այդ, Տիգրան Առաքելյանը հրաժարվել է փաստաբանից: Սա է պատճառը, որ հարազատները գաղափար անգամ չունեն, թե ո՞ր փուլում է գործով նախաքննությունը, ինչ որ բան արդյո՞ք պարզվել է, թե ոչ:

«Ամեն օր փշերի վրա սպասում ենք: Ամեն անգամ ԱԱԾ գնալուց չգիտեմ, թե ինչ եմ լսելու: Սենց չի լինի: Որոշել եմ տեսակցություն պահանջել: Տեսնեմ ինչու են ամեն ինչ գաղտնի պահում, ինչու չեն հրապարակում նախաքննության արդյունքները: Հնարավոր չէ, որ 6 ամիս ԱԱԾ-ն նախաքննություն անի ու ոչ մի բան չպարզի: Եթե ճիշտ լիներ այն մեղադրանքները, որ ներկայացնում են՝ ԱԱԾ-ի համար դրա պարզելը ի՞նչ մեծ խնդիր էր: Ընդհանրապես չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Նույնիսկ կարեւոր չէ՝ արել է ինչ-որ բան, թե ոչ: Իմ համար հիմա ամենակարեւորը թեկուզ մի րոպեով իմ եղբորը տեսնելն է»,- ասաց Հունան Առաքելյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս