Բաժիններ՝

Առեղծվածային մահ Կոտայքի մարզում. գյուղի 37-ամյա էլեկտրիկին հայտնաբերել են կախված. shamshyan.com

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 29-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Գյուղի 10-րդ փողոցի 24 տանը տղամարդու կախված դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան 2-րդ հարկի սանդուղքների տակ հայտնաբերել են տանտիրոջ՝ 37-ամյա Գ. Ա.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը ոստիկաններին հայտնել է, որ ամուսինը գիշերը տուն է եկել ծեծված, արնաշաղախ վիճակում և հայտնել է, որ անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն ու իր մոտ եղած ողջ գումարը հափշտակել են: Ըստ տեղեկությունների՝ նա Կաթնաղբյուր գյուղում կամ փորձաշրջան էր անցնում, կամ աշխատում էր որպես էլեկտրիկ: Ուներ 1 աղջիկ, իսկ գյուղում էլ նա բնութագրվում էր դրական և իր ընտանիքին նվիրված:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս