Նոր Արտագերս համայնքի ղեկավարը մահացել է. կանցկացվի արտահերթ ընտրություն

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշվեց Արմավիրի մարզի Նոր Արտագերսի համայնքի ղեկավար Սամվել Հակոբյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված։ Որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը կնշանակվի և կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Որոշման նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացնող ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ համայնքի ղեկավարը մահացել է:

Որոշման նախագծում նշված է, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1,124.7 հազար դրամ, իսկ ոստիկանությանը՝ 4.9 հազար դրամ։

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Շիրակի մարզի Շիրակավանի համայնքի ընտրատարածքում կանցկացնել համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն։Ավագանու անդամներից մեկը մահացել է, արդյունքում ունենք օրենքով սահմանված թվից ավելի քիչ ավագանու անդամներ: Ըստ որոշման նախագծի՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1,121.3 հազար դրամ., իսկ ոստիկանությանը՝ 2.3 հազար դրամ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031