Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը ներկայացրեց Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների նախագիծը, որով հստակեցվում են խոշտանգման համար քրեական պատասխանատվություն նախատեսող իրավակարգավորումները:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, և պարզվել է, որ մի տղամարդ խաբեությամբ մուտք է գործել այդ կնոջ բնակարան և սպառնալիքներ տեղալով՝ պահանջել ոսկի ու գումար, սակայն կնոջը հաջողվել է երեխայի հետ փախուստի դիմել:
Խոսքը գնացել է այսօր՝ ժամը 17.00-ին, ձերբակալման 72 ժամը լրանալուն պես կալանքը որպես խափանման միջոց չընտրելուն: Գլխավոր դատախազը եւս մտահոգ է տիկին Ենոքյանի առողջական վիճակով, գրեթե վստահ եմ, որ տիկին Ենոքյանի հանդեպ խափանման միջոցը կալանք չի ընտրվի, 17.40-ից տիկին Ենոքյանը կլինի ազատության մեջ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին խափանման միջոցով:
Մենք շատ բարձր ենք գնահատում նրանց ծառայությունը, և եթե հիշում եք, վերջերս կառավարությունը կրկնապատկեց վետերանների Պատվո վճարները:
Այսօր տեղի ունեցած կառավարության հերթական նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կարևորելով մայիսի 22-ին նշանակված վերջին զանգի արարողությունը, կառավարության անդամներին հանձնարարել է այդ օրն այցելել կրթօջախներ և շրջանավարտներին շնորհավորել այդ իրադարձության առթիվ:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կուսումնասիրի՝ եկամտահարկի ու շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններն արդյոք խախտո՞ւմ են արտագնա աշխատանքի մեկնողների իրավունքները, թե՞ ոչ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:
Երեկ որոշակի գործողություններ կատարվել են, սակայն դրանք ներկա կասկածանքի համար հիմք հանդիսացող որևէ փաստական տվյալներ չեն պարունակում, և շարունակում եմ պնդել, որ Գոհար Ենոքյանի ձերբակալումը բացահայտ ապօրինություն է:
ՍԱՊԾ-ն տեղեկացնում է, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի՝ մայիսի 7-ի հրամանով՝ 2015 թվականի մայիսի 7-ից արգելվել է Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:
Այսօր՝ մայիսի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Իսակովի պողոտայում ՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց:
Հայաստանի Հանրապետության աշակերտները վերջին շրջանում մեծ հաջողությամբ մասնակցում են միջազգային առարկայական օլիմպիադաներին և արձանագրում շոշափելի արդյունքներ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունն այսօր կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերը (հանքախյուսեր) կվերամշակվեն: Այս նպատակով այսօր ՀՀ կառավարությունը նիստում հավանություն տվեց «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր մտահոգությունները հայտնեց տարբեր գերատեսչություններին կից ծրագրերի իրականացման գրասենյակների (ԾԻԳ) գործունեությունից: Ըստ նրա՝ տարիներ շարունակ ԾԻԳ-երի միջոցով միլիարդների ներդրումներ են իրականացվել, սակայն, որպես կանոն, ավելի շատ խոսվում է կոռուպցիոն սկանդալների, չարաշահումների, քան իրականացված աշխատանքների մասին:
Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատներն առավոտից սպասում են, որպեսզի կարողանան մտնել նրանց տունը:
Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Ժամը 05:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, Գորիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Նարեկ Մուսայելյանը իր վարած Ford Transit մակնիշի 32 ԼՍ 794 համարանիշի ավտոմեքենայով հարվածել է մի քանի տասնյակ ոչխարների ու գառների:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է ռուս հեղինակավոր մեկնաբան Վլադիմիր Պոզների հարցազրույցը, որտեղ նա խոսում է Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի ու հայ-ռուսական հարաբերությունների մասին։
Ակտիվ քաղաքականությունից հեռացած «Բարգավաճ Հայաստանի» նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այժմ ակտիվորեն զբաղվում է իր բիզնեսներով:
Այս պահի դրությամբ համաներում հայտարարելու հարց չի քննարկվում: Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է նախագահականին մոտ կանգնած աղբյուրը:
«Գագիկ Բեգլարյանը լսեց տաքսու վարորդին մտահոգող խնդիրները և առաջարկեց զերծ մնալ հարցի քննարկման հանրահավաքային ոճից, քանի որ մշտապես պատրաստակամ է լսել և հնարավորինս լուծումներ տալ առաջ քաշվող խնդիրներին»:
«Սեւանի հացի գործարան»-ի սեփականատեր Աշոտ Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ վերջին շրջանում իրենց ձեռնարկության արտադրության ծավալները կտրուկ նվազել են, ինչը պահանջարկի անկման հետ է պայմանավորված:
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դրամական միջոցները, ըստ նրա հայտարարագրի, 2014 թվականի վերջին կազմել են 185 հազար 790 դոլար եւ 5 մլն դրամ: Հայաստանի ամենակոռումպացված մարմնի համարում ունեցող Վճռաբեկ դատարանի նախագահը, որքան էլ տարօրինակ է, պաշտոնական փաստաթղթերում լրացրել է, որ ունի եկամտի ընդամենը 4 աղբյուր:
Հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի բնակարանում հայտնաբերված պարկուճները, գնդակները, դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն, կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից: ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ այս ինքնաձիգն ամրակցված է եղել Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությա մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին:
Մայիսի 2-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ զանգահարել է մի կին և հայտնել, որ Նոր Արեշի փողոցում դանակահարություն է կատարվել:
«Իմ ամուսինը ողնաշարով, սրտի նեւրոզով հիվանդ, դեղերով ապրող մարդ է, ես էդ նպաստով` 47 000 դրամով իրան դե՞ղ առնիմ, 4 էրեխուն հացի գումա՞ր տամ, թե՞ դպրոցական էրեխեքին գրենական պիտույք, շոր ու կոշիկ»:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան գրառումներից մեկում նշել է, որ թե պետական, թե մասնավոր բոլոր բուհերի բուֆետները պետք է մատչելի լինեն ուսանողների համար: Սակայն ամեն բուֆետ չէ, որ աշխատում է տվյալ սկզբունքով: Բայց ավելի կոնկրետ անդրադառնանք մի բուֆետի, որն ամենից շատն է խախտում տվյալ սկզբունքը: Դա ԵՊՀ-ի շենքերից մեկի՝ Ռոմանո-գերմանական ֆակուլտետին հարակից, Կուչինա բուֆետն է:
Մայիսի 5-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես G-500» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան
Մայիսի 3-ին, ժամը 17.00-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 7-ամյա աղջիկ:
Մայիսի 9-ին նախկին խորհրդային պետության բոլոր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, շուքով կնշվի հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձը:
Մայիսի 5-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գեղամ Ս.-ին: