![](/banners/BeFunky-design.jpg)
20 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ
![](https://168.am/wp-content/uploads/2015/12/hanraqve111-3.jpg)
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակներում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից հունվարի 29-ի դրությամբ ուսումնասիրվել է 528 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ/: 60 դեպքով հարուցվել է քրեական գործ: 29.01.2016թ. ութ քրեական գործ ուղարկվել է դատարան: 20 քրեական գործով 20 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: